Կիրկե
From Wikipedia, the free encyclopedia
Կիրկե (հին հունարեն՝ Κίρκη, լատինացված Ցերցեյա[5]), հունական դիցաբանության կերպար[6], Հելիոսի և օվկիանուհի Պերսեիդայի դուստրը[7][8] (կամ Պերսեյի[9])։ Ըստ որոշ հեղինակների՝ Ապոլոնի և Եփեայի դուստրը[10]։
Կիրկե | |
---|---|
Տեսակ | հունական դիացաբանության աստված |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Հայր | Էետես և Հելիոս[1] |
Մայր | Պերսե[1] և Հեկատա |
Քույր/Եղբայր | Պասիֆայա, Էետես, Պերսես և Պերսես |
Ամուսին | Տելեմաքոս[2] |
Կողակից | Ոդիսևս[2] |
Զավակներ | Agrius?[3], Ավզոն, Ardeas?, Telegonus?[4], Latinus?, Cassiphone? և Anteias? |
Circe Վիքիպահեստում |
Պասիֆայոսի քույրը[11]։ Կապված է Հեկատայի՝ լուսնի աստվածուհու հետ և Հեկատեի ու Մեդեայի նման կախարդուհի և վհուկ է[12]։
Ըստ Հոմերոսի, նա ապրել է Այա կղզում[13] (հին հունարեն՝ Αἰαία, պատմվածքներում կղզու գտնվելու վայրը աշխարհագրորեն անորոշ է)։ Կամ Էնարիա կղզում[14], կամ Մայոնիա կղզում[15]։ Հետագայում Կիրկեի գտնվելու վայրը տեղափոխվել է հեռավոր արևելքից դեպի արևմուտք՝ Տիրենյան ափ, Իտալիայի ափին գտնվող հրվանդանը (Լատիում) կոչվել է նրա անունով։ Նա ապրել է Տիրենյան ծովի մոտ և կղզի հասել է Հելիոսի կառքով[16]։ Նա մաքրագործել է արգոնավորդներին Աբսիրտոսին սպանելուց հետո[17]։
Ըստ Դիոդորոսի՝ Կիրկն Աիետեսի և Հեկատեի դուստրն է։ Նա ամուսնացել է սարմատների թագավորի հետ և թունավորել նրան խմիչքով։ Դառնալով թագուհի՝ նա շատ դաժան է վարվել պալատականների նկատմամբ, ինչի պատճառով էլ կորցրել է թագավորական իշխանությունը։ Նա փախել է դեպի օվկիանոսի անծայրածիր մասերը և բնակություն հաստատել կղզում իրեն ուղեկցող կանանց հետ կամ Իտալիա՝ Կերկեյի հրվանդանում[18]։
Հայտնի լեգենդ կա Կիրկեի անհույս սիրո մասին ծովի աստծո Գլաուկուսի հանդեպ, որից նա վրեժխնդիր է եղել՝ նրա սիրելի Սքիլլային հրեշի վերածելով։ Մեկ այլ լեգենդ պատմում է Կիրկեի սիրո մասին աուզոնների թագավորի՝ Սատուռնոսի որդու՝ Պիկուսի նկատմամբ, որին նա վերածել է փայտփորիկի։