Կիպ եղբայրները
From Wikipedia, the free encyclopedia
«Կիպ եղբայրները» (ֆր.՝ Les Frères Kip), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային և դետեկտիվ վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը գրվել է 1902 թվականին։ Վեպի առաջին հրատարակությունը կայացել է Պիեռ Ժյուլ Էտցելի «Magasin d'Éducation et de Récréation» ամսագրում 1902 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը։ Գրքային հրատարակության առաջին հատորը լույս է տեսել 1902 թվականի հուլիսի 21-ին (14 գլուխ), իսկ երկրորդ հատորը՝ 1902 թ. նոյեմբերի 21-ին (16 գլուխ)։ Պատկերազարդ հրատարակության նկարազարդումները կատարվել են Ժորժ Ռուի կողմից։ Ժյուլ Վեռնը վեպը նվիրել է իր մահացած եղբայր Պոլ Վեռնի հիշատակին։
Արագ փաստեր Կիպ եղբայրներըֆր.՝ Les Frères Kip, Հեղինակ ...
Կիպ եղբայրները ֆր.՝ Les Frères Kip | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ճանապարհորդական վեպ, Ծովային գրականություն և քրեական |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Ժան Մարի Կաբիդուլենի պատմությունները |
Հաջորդ | Թոշակառուների ճանապարհորդությունը |
Նկարազարդող | Ժորժ Ռու |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1902 |
The Brothers Kip Վիքիպահեստում |
Փակել