Կիկո Միձուհարա
Ճապոնական մոդել և դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Կիկո Միձուհարա (ճապ.՝ 水原 希子 Միձուհարա Կիկո, ի ծնե անուն՝ Օդրի Կիկո Դանիել[3], հոկտեմբերի 15, 1990(1990-10-15)[4], Դալաս[5] և ԱՄՆ[6]), ճապոնա-ամերիկացի մոդել, դերասանուհի, երգչուհի և դիզայներ, ով ունի կորեական արմատներ։ Ճապոնիայում ապրել է դեռևս փոքր հասակից։ Աշխատում է այնպիսի մոդելների հետ, ինչպիսիք են՝ Angelababy-ն, Էիմի Կուրոդան և Հու Բինը։
Կիկո Միձուհարա ճապ.՝ 水原 希子 | |
---|---|
Հասակը | 1.68սմ |
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1990 (33 տարեկան)[1] |
Ծննդավայր | Դալաս, Տեխաս, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ճապոնիա |
Ազգություն | ամերիկացի/ճապոնացի |
Մասնագիտություն |
|
Ակտիվ շրջան | 2010 - ներկա |
Ժանրեր | դրամա, կատակերգություն, մելոդրամա |
kiko-mizuhara.com | |
Կիկո Միձուհարան իր մոդելային կարիերան սկսել է քսան տարեկանում՝ մասնակցելով Seventeen ամսագրի մրցույթին, որտեղ ընթերցողները ընտրում էին ամսագրի նոր դեմքերին[7]։ Հետո, որպես մոդել նա պայմանագիր կնքեց ViVi և MAQUIA ամսագրերի հետ[8]։ 2010 թվականին հանդես է եկել, որպես դերասան՝ «Նորվեգիական անտառ» ֆիլմում[9]։ Այդ ֆիլմից հետո նա նկարահանվել է ճապոնական «Yae No Sakura», «Shitsuren Chocolatier» և «Nobunaga Concerto» դրամաներում[10]։ 2011 և 2013 թվականներին, նա որպես երգչուհի համագործակցել է Թովա Թեիի հետ՝ «The Burning Plain» և M-Flo-ի «No Way» երգերի ձայնագրության ժամանակ։ Բացման միջոցառումներին նա Ռիհաննայի[11] և Բեյոնսեի[12] հետ կատարել է դուետներ։ 2ե014 թվականին նա դարձել է «Business of Fashion 500: The People Shaping the Global Fashion Industry» նախագծի անդամ[13]։