հոլանդացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Կես վան Դոնգեն (հոլ.՝ Kees van Dongen, իրական անունը՝ հոլ.՝ Cornelis Theodorus Maria van Dongen, հունվարի 26, 1877[1][2][3][…], Delfshaven[4][5] - մայիսի 28, 1968[1][2][3][…], Մոնտե Կառլո[6][5]), հոլանդացի նկարիչ, ֆովիզմի հիմնադիրներից մեկը։ Առավել հայտնի է որպես կանանց ոճավորված դիմանկարների հեղինակ[12]։
Կես վան Դոնգեն հոլ.՝ Kees van Dongen | |
---|---|
Ի ծնե | հոլ.՝ Cornelis Théodorus Marie van Dongen |
Կեղծանուն | Kees van Dongen |
Ծնվել է | հունվարի 26, 1877[1][2][3][…] |
Ծննդավայր | Delfshaven[4][5] |
Վախճանվել է | մայիսի 28, 1968[1][2][3][…] (91 տարեկան) |
Մահվան վայր | Մոնտե Կառլո[6][5] |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն և Ֆրանսիա |
Կրթություն | Willem de Kooning Academy? |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող, քանդակագործ, նկարազարդող, խեցեգործ և գծանկարիչ |
Ոճ | ֆովիզմ[7] և Die Brücke[7] |
Ժանր | դիմապատկեր[6][8], Անիմալիստիկա[8], Ֆիգուր[8], բնանկար[8], նյու[8], քաղաքային բնանկար[8] և նատյուրմորտ[8] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Stilleven met bloemen? և Avenue du Bois? |
Աշակերտներ | Դավիդ Վալլին, Agda Holst?, Yen Shui-long?[9], Մարիա Բլանշար, Դավիթ Շտերենբերգ, Carlos Mauricio Valenti Perrillat? և Ruth Cahn? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղարվեստի ակադեմիա |
Ամուսին | Augusta Preitinger?[11] և Marie-Claire Huguen? |
Համատեղ ապրող | Léa Jacob? և Marie-Claire Huguen? |
ստորագրություն | |
Kees van Dongen Վիքիպահեստում |
1892-1897 թվականներին ուսանել է Ռոտերդամի գեղարվեստի թագավորական ակադեմիայում․ այդ ժամանակվանից Վան Դոնգենի ստեղծագործության մեջ մնացել են մատրոսների և մարմնավաճառների մասնակցությամբ տեսարանների բազմաթիվ էսքիզներ, որոնք նկարչի կողմից արվել են կարմիր լապտերների քաղաքային թաղամասում։
1899 թվականից Վան Դոնգենն ապրել է Փարիզում՝ մասնակցելով տարբեր ցուցահանդեսների, այդ թվում՝ 1905 թվականի հայտնի աշնանային սալոնում։ Նա նաև ծաղրանկարներ է նկարել Փարիզի La Revue blanche թերթի համար։
1926 թվականին նկարազարդել է Վիկտոր Մարգերիտի սկանդալային «Ամուրին» վեպի ֆրանսիական հրատարակությունը (ֆր.՝ «La Garçonne»)[13]։
1929 թվականին Վան Դոնգենը ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։ Նրա վերջին աշխատանքները (այդ թվում, մասնավորապես, Բրիժիտ Բարդոյի 1958 թվականի դիմանկարը) առևտրային հաջողություն էին վայելում, սակայն քիչ էին հիշեցնում նրա կարիերայի սկզբի էրոտիզմի և վառ գույների մասին։
Վան Դոնգենի վեց աշխատանքներ առկա են Պետական Էրմիտաժում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.