Կեսոնային հիվանդություն
From Wikipedia, the free encyclopedia
Կեսոնային հիվանդություն, հիվանդություն, որն առաջանում է կեսոնում կամ ջրի տակ գտնվելուց հետո, բարձր ճնշումից շատ արագ ցածր ճնշմանը անցնելու (դեկոմպրեսիա) ժամանակ։
Կեսոնային հիվանդություն | |
---|---|
Տեսակ | հիվանդություն |
Պատճառ | decompression? |
Հիվանդության ախտանշաններ | ցավ, գլխացավ, visual disturbance?, քոր, formication?, պարէսթեզիա, hyperesthesia?, mental confusion?, ամնեզիա, կոնվուլսիա, unconsciousness?, հոգնածություն, impairment of continence?, գլխապտույտ, Գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, հևոց, տրամադրության անկայունություն, լուծանք, Խլություն, godet sign? և Հոդացավ |
Վնասում է | ջրասուզակ |
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն, hyperbaric medicine? և occupational medicine? |
ՀՄԴ-9 | 993.3 |
ՀՄԴ-10 | T70.3 |
Բուժում | diving chamber? |
Decompression sickness Վիքիպահեստում |
Հիմնական խանգարումները պայմանավորված են հյուսվածքների կողմից մեծ քանակությամբ ազոտի կլանմամբ։ Դեկոմպրեսիայի ժամանակ լուծված ազոտը անցնում է գազանման վիճակի, և կարող են առաջանալ գազային էմբոլներ։ Կեսոնային հիվանդությունը կարող է ընթանալ թեթև և ծանր ձևերով։
Հաճախ լինում է թեթև ձևը, որին բնորոշ են ոսկրերի, հոդերի, մկանների, նյարդերի ցավեր, մաշկի տեղական փոփոխություններ։ Նշված երևույթները լինում են կարճատև և անցնում են անհետ։ Երբեմն կարող են լինել ուժեղ գլխացավ, գլխապտույտ, ականջներում աղմուկ, փսխում, հավասարակշռության կորուստ, ուժեղ ցավեր որովայնում, արյունային փսխում։
Կեսոնային հիվանդության ծանր ձևի ժամանակ կենսական կարևոր օրգաններում և համակարգերում առաջանում են գազային էմբոլներ, լուրջ փոփոխությունների է ենթարկվում կենտրոնական նյարդային համակարգը (հատկապես ողնուղեղը)։ Զարգանում է վերջույթների երկկողմանի լուծանք։ Օդային էմբոլները կարող են մահվան պատճառ դառնալ։ Բուժման արդյունավետ եղանակը ռեկոմպրեսիան է՝ բարձր մթնոլորտային ճնշման պայմաններից աստիճանաբար անցումը բնականոն ճնշման, հատուկ «բուժիչ շլյուզներում»։ Շլյուզից դուրս գալուց հետո նշանակում են հեղուկներ, գլյուկոզ, ցավազրկող դեղամիջոցներ, լոգանք։