Ամնեզիա
From Wikipedia, the free encyclopedia
Ամնեզիան (հունարեն α – ժխտող մասնիկ և μνημη – հիշողություն)՝ հիշողության խանգարման տեսակ է, որը բնութագրվում է նախկին փորձի որոշակի մասի վերաբերյալ հիշողությունների բացարձակ կամ մասնակի կորստով։
Ամնեզիան կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի տարի։ Մոռացված ժամանակաշրջանի տևողությունը միշտ չէ, որ համապատասխանում է վնասվածքի ծանրությանը։