Կենտրոնական տերություններ
Անտանտին հակադրվող պետությունների ալյանս Առաջին համաշխարհային պատերազմում / From Wikipedia, the free encyclopedia
Կենտրոնական տերություններ (գերմ.՝ Mittelmächte, հունգ.՝ Központi hatalmak, թուրքերեն՝ İttifak Devletleri կամ Bağlaşma Devletleri; բուլղար․՝ Централни сили Tsentralni sili), Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Օսմանյան կայսրության և Բուլղարիայի – միջև կնքված դաշինք, ինչը հայտնի է նաև Քառյակ դաշինք անվանմամբ[1] (գերմ.՝ Vierbund) –։ Եղել է Առաջին համաշխարհային պատերազմի երկու հիմնական դաշինքներից մեկը (1914–1918 թթ.)։ Այն պարտություն կրեց Անտանտից, որից հետո լուծարվեց։
Արագ փաստեր
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Չի եղել (դե յուրե), Բեռլին (դե ֆակտո) | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Ռազմական դաշինք | |||
Պատմություն | ||||
- | 7 հոկտեմբեր 1879 թվական | |||
- Օսմանա-Գերմանական դաշինք | 2 օգոստոս 1914 թվական | |||
- Բուլղարա-Գերմանական պայմանագիր | 6 սեպտեմբեր 1915 թվական (գաղտնի) | |||
- Լուծարված | 11 նոյեմբեր 1918 թվական |
Փակել
Դաշինքը ի սկզբանե կնքվել է Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի միջև 1879 թվականին, Բուլղարիան և Օսմանյան կայսրությունը միացել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։