From Wikipedia, the free encyclopedia
Կենսաաշխարհագրություն, գիտություն կենդանիների, բույսերի, միկրոօրգանիզմների և նրանց տարբեր կենսահամակցությունների (բիոցենոզների) տարածման, տեղաբաշխման, կապերի ու փոխհարաբերությունների, ինչպես նաև կենսազանգվածի ձևավորման և տարածական տեղաբաշխման օրինաչափությունների մասին, (առաջացել է հունարեն bioc բառից, որը նշանակում է՝ կյանք և աշխարհագրություն)։ Սահմանային գիտություն է աշխարհագրության և կենսաբանության միջև։
Ուսումնասիրում է երկրագնդի բուսական ծածկույթի և կենդանական աշխարհի միջև գոյություն ունեցող միասնության ու զարգացման օրինաչափությունները (օրինակ, կենսաբանական շրջապտույտը, կենսահամակցությունների զարգացման դինամիկան և այլն)։ Կենսաաշխարհագրության հիմնական ուղղություններն են՝ արևալագիտական, ֆլորիստա-ֆաունիստական (բուսաբանա-կենդանաբանական), տարածաշրջանային, էկոլոգիական և պատմական։ Իր հետազոտությունների ընթացքում այն օգտվում է համեմատական աշխարհագրական, էկոլոգիական, քանակական, պատմական և քարտեզագրական մեթոդներից։
Դասվում է կենսոլորտի գիտությունների շարքում։ Կենսաաշխարհագրությունը բուսական ծածկույթի և կենդանական աշխարհի բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման տեսական հիմքն է։ Բնության պահպանության ճիշտ կազմակերպումը հիմնված է տարբեր աշխարհամասերի կենսաաշխարհագրական առանձնահատկությունների ուսումնասիրման հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 366)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենսաաշխարհագրություն» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.