Կենդանիների անձրև
From Wikipedia, the free encyclopedia
Կենդանիների անձրև, օդերևութաբանական հազվագյուտ երևույթ, որը տարբեր ժամանակներում նկատվել է շատ երկրներում։
Ամենից հաճախ այդպիսի անձրևը բաղկացած է լինում ձկներից կամ գորտերից, չնայած նկարագրված են նաև թռչունների անձրևի դեպքեր։ Որոշ դեպքերում անձրևը հասնում է այնպիսի ուժի, որ կենդանիներն ընկնում են գետնին բեկորներով։ Երբեմն կենդանիներն ընկնելուց հետո ողջ են մնում՝ ստիպելով ենթադրել, որ կենդանու «վերև թռչելու» և «ընկնելու» միջև բավականին կարճ ժամանակ է անցել։ Որոշ դեպքերում կենդանիներն ընկնում են սառած կամ սառույցի կտորների մեջ սառած՝ դրանով իսկ ցույց տալով, որ «վերելքի» բարձրությունը շատ մեծ է եղել, և նրանք հայտնվել են ամպերի մեջ, որտեղ մթնոլորտի ջերմաստիճանը 0 °C-ից ցածր է։ Նման անձրևները մեծամասաբ նկատվում են փոթորկից հետո, առավել հաճախ՝ տորնադոյից հետո։ Այնուամենայնիվ, նկարագրված են բազմաթիվ դեպքեր, երբ կենդանիների անձրևը տեղացել է հանգիստ եղանակին և ուժեղ քամիների բացակայության պայմաններում։ Այս երևույթը բացատրել փորձող վարկածներից մեկի համաձայն՝ ուժեղ քամին երկրի կամ ջրի մակերևույթից հավաքում է կենդանիներին և նրանց տեղափոխում մի քանի կիլոմետր։