Կարքեմիշ
From Wikipedia, the free encyclopedia
Կարքեմիշ (խեթերեն՝ Kargamiš, հունարեն՝ Εὔρωπος, լատիներեն՝ Europus), հնագույն քաղաք Հյուսիսային Ասորիքում (մ.թ.ա. 2400-600), Եփրատի աջ ափին, այժմյան Սիրիայի և Թուրքիայի սահմանին։ Ամենահին հիշատակությունը վերաբերում է մ.թ.ա. 18-րդ դարին։ Մ.թ.ա. 15-րդ դարում վասալական կախման մեջ է եղել Եգիպտոսից, ավելի ուշ՝ մինչև մ.թ.ա. 12–րդ դարը՝ Խեթական պետությունից։
Քաղաք | ||
---|---|---|
Կարքեմիշ | ||
Kargamiš | ||
Սիրիական հնագույն քաղաքներ, մ.թ.ա. 2-1 հազարամյակներ | ||
Երկիր | Սիրիա | |
Մարզ | Հալեպի մարզՀալեպի մարզ | |
Հիմնադրված է | մ. թ. ա. 1321 և մ.թ.ա. 19-րդ դար թ. | |
Ժամային գոտի | UTC+2 | |
| ||
Մ.թ.ա. 12 – 8 դարերում եղել է ինքնուրույն թագավորության մայրաքաղաք։ Մ.թ.ա. 717 թվականին Կարքեմիշը նվաճել է Սարգոն II-ը։ Մ.թ.ա. 605 թվականին նրա մոտ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսոր II, Մարաստանի դաշնակցությամբ, պարտության է մատնել Եգիպտոսի փարավոն Նեխո II-ի և Ասորեստանի թագավոր Աշշուրուբալլիտ II–ի զորքերին։ Այս ճակատամարտից հետո Ասորեստանը դադարել է գոյություն ունենալ։
Կարքեմիշը պեղելիս (1876, 1878-1881, 1908-1919) հայտնաբերվել են պաշտպանական կառույցներ, պալատների, տաճարների և այլ շինությունների հիմքեր, ճարտարապետական և քանդակագործական հուշարձաններ, սեպաձև և մեհենագիր արձանագրություններ։