Կարտոֆիլով աղցան
From Wikipedia, the free encyclopedia
Կարտոֆիլով աղցան, եվրոպական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից, որը առավել սիրված է չեխական, գերմանական և ավստրիական ժողովուրդների կողմից։ Տարածված է ողջ Եվրոպայով մեկ, ինչպես նաև Եվրոպայի գաղութներում[1][2]։ Օգտագործվում է եփած կարտոֆիլ, որին ավելացվում է տապակած բեկոն, թթու վարունգ և սոխ։ Համեմվում է մայոնեզով, երբեմն նաև յոգուրտով։ Ամերիկյան կարտոֆիլով աղցանի բաղադրատոմսերը 19-րդ դարում բերվել են Ամերիկա Գերմանիայից և եվրոպական այլ երկրներից գաղթածների կողմից[1][2] :
Եվրոպական խոհանոց | |
---|---|
Տեսակ | կարտոֆիլով ուտեստ |
Ենթատեսակ | աղցան |
Առաջացման երկիր | Գերմանիա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | կարտոֆիլ, բեկոն, սոխ, մարինացված վարունգ |
Potato salads Վիքիպահեստում |
Գոյություն ունի կարտոֆիլով աղցանի շատ տարբեր բաղադրատոմսեր, որոնց պատրաստման ժամանակ օգտագործվում է ոչ փխրուն տեսակի կարտոֆիլ, որպեսզի խառնելու ժամանակ կարտոֆիլի կտորները չփշրվեն և պահպանեն իրենց տեսքը։ Երբեմն կարտոֆիլը եփում են նախօրոք, որպեսզի սառչի և ամրություն ստանա։ Աղցան պատրաստելու համար օգտագործում են ինչպես կեղևը մաքրած նոր եփած կարտոֆիլը, այնպես էլ կեղևով եփածը։
Կարտոֆիլով աղցանը հայտնի է նաև որպես գարնիր և մատուցվում է մի շարք ուտեստների հետ։ Հաճախ է մատուցվում կոտլետների, նրբերշիկի, ինչպես նաև տապակած ձկան հետ[3] ։