միջատների տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Կարմրավուն մրջյուն (լատին․՝ Manica rubida), մրջյունների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Կարմրավուն մրջյուն | |
Կարմրավուն մրջյուն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Թաղանթաթևեր (Hymenoptera) |
Ընտանիք | Մրջյուններ (Formicidae) |
Ցեղ | Manica |
Տեսակ | Կարմրավուն մրջյուն (M. rubida) |
Միջազգային անվանում | |
Manica rubida |
Աշխատավոր առանձնյակների մարմնի երկարությունը 5,5-7,5 մմ է (էգեր` 9-11 մմ և արուներ` 8-8,5 մմ)։ Բավականին խոշոր, բաց կարմրադարչնագույն գունավորմամբ մրջյուններ են։
Տարածված են Եվրոպայի լեռներում (Ալպեր, Հարց, Ապենիններ, Սուդետներ, Կարպատներ, Բալկաններ), Թուրքիայում, Կովկասում։ Հայտնաբերվել է միայն Հայաստանի կենտրոնական մասում` Կոտայքի (Արտավազ գյուղի մոտակայք) և Արագածոտնի (Ապարան քաղաքի մոտակայք) մարզերում։
Ապրում են ենթալպյան մարգագետիններում` ծովի մակարդակից 2000-2500 մ բարձրություններում։ Հասարակական միջատներ են, գաղութները կարող են պարունակել մի քանի հարյուր առանձնյակ։ Բները պատրաստում են քարերի տակ և հողում։ Թևավոր սեռական առանձնյակները հայտնաբերվել են մրջնանոցներում հունիսին։ Սնվում են անողնաշար կենդանիներով և նրանց դիերով։
Հանրապետությունում սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Հազվադեպ է հանդիպում, հայտնի են մի քանի գաղութներ։
Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։
Վտանգման հիմնական գործոն է հանդիսանում անասունների գերարածեցմամբ պայմանավորված էկոհամակարգերի դեգրադացումը։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.