Կարմրաոտ կտցար
From Wikipedia, the free encyclopedia
Կարմրաոտ կտցար (լատին․՝ Tringa totanus), մորակտցարների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կարմրավոտ կտցար | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Tringa totanus | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Արեալ | ||||||||||
|
Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարկարություը 27-29 սմ է, թևերի բացվածքը՝ 59-66 սմ։ Կտուցը սև է, հիմքը՝ նարնջագույն-կարմիր։ Թռչելիս մեջքի հետին մասը, գոտկատեղը, թևավերևի հետին եզրը սպիտակ են, ոտքերը՝ նարնջագույն-կարմիր։ Բնադրման շրջանում մոխրագույն-դարչնագույն է, գլուխը, մարմինը ներքևից՝ մուգ դարչնագույն՝ խիտ խայտերով։ Հետբնադրման շրջանում վերևից մոխրագույն է, կուրծքը՝ մոխրավուն։ Զգույշ է, հաճախ առաջինն է ազդարարում վերահաս վտանգը։ Լավ տեսանելի է ու ճանաչելի բնորոշ սրնգային ձայների շնորհիվ։ Բնակվում է լճափերին, ճահճուտներում։
Սննդառություն
Սնվում է անողնաշարավորներով։
Բնադրում
Արարատյան դաշտի լճակներում ու ճահճուտներում հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլի ընթացքում։ Բները հայտնվում են ապրիլի 2-րդ կեսից մայիսի վերջ։ Բույնը ոչ խորը փոսիկ է (տրամագիծը՝ 90-120 սմ)՝ մի քանի խոտաբույսերի ցողուններից ու թփերից, անփույթ դասավորված։ Բնադրում է գետնին։ Հաճախ ձվադրում է առանց բույն պատրաստելու, ուղղակի գետնին՝ արևի ճառագայթներից չպաշտպանված։ Դնում է 44 մմ տրամագծով, դեղին-սպիտակ՝ դարչնագույն պտերով 3-4 ձու։ Թարմ փետրածածկով երիտասարդ անհատները հանդիպում են հուլիս-օգոստոսին։ Ուշացած բնադրման դեպքում մի քանի օրական նորելուկ ձագերը ծնողների հսկողությամբ կարող են հանդիպել օգոստոսի սկգբին։ Սովորաբար կազմում են զույգեր կամ փոքր խմբեր (1-30 թռչուն), առանձին դեպքերում դրանք կարող են միավորվել (մինչև 300 թռչուն)։ Որպես սիրողական և մարզական որսատեսակ՝ առանձին հետաքրքրություն չի ներկայացնում։
Պատկերասրահ
- Կարմրաոտ կտցարը կողքից
- Կարմրաոտ կտցարը դիմացից
- Կարմրաոտ կտցարը թռչելիս
- Museum specimen
Արտաքին հղումներ
![]() | Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրաոտ կտցար» հոդվածին։ |
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրաոտ կտցար» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրաոտ կտցար» հոդվածին։ |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.