Կարմիր ծով
ծով From Wikipedia, the free encyclopedia
ծով From Wikipedia, the free encyclopedia
Կարմիր ծով (արաբ․՝ البحر الأحمر Bahr el-Ahmar, եբրայերեն՝ ים סוף Yam Suf, ֆր.՝ mer Rouge, անգլ.՝ Red sea), Հնդկական օվկիանոսի ծով Աֆրիկայի և Արաբական թերակղզու միջև։ Մակերեսը 460 հազար կմ² է, առավելագույն խորությունը՝ 3039 մ[1]։ Եվրոպայից Ասիա և Ավստրալիա տանող ծովային ամենակարճ ուղին է։Տիգրան Մեծի գահակալության ժամանակ Արարատյան թագավորությունը ունեցել է ելք դեպի Կարմիր ծով։
Կարմիր ծով | |
---|---|
Տեսակ | ծով |
Երկիր | Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Սուդան, Ջիբութի, Էրիթրեա, Եմեն, Իսրայել և Հորդանան |
Լայնություն | 355 կմ |
ԲԾՄ | 0 մետր |
Խորություն | 3040 մետր |
Մակերես | 445 816 կմ² |
Մասն է | Հնդկական օվկիանոս |
Լիճ հոսող գետ | Բարակա, Aligide River?, Comaile River?, Fah River?, Naẖal Gar‘init?, Naẖal Garof?, Naẖal Shaẖmon?, Naẖal Shelomo?, Nahal Gishron?, Nahal Roded?, Wadi Laba River?, Wadi Watir? և Wokiro River? |
Անվանված է | կարմիր |
Անվանումը հավանաբար ստացել է ջրում գտնվող ջրիմուռներից, որոնք տարվա որոշ ժամանակ ընդունում են կարմրավուն գույն[2]։
Հյուսիսից օվկիանոսի հետ կապվում է Սուեզի պարանոցով, որ բաժանվում է Սինայի թերակղզին ողողող երկու ծոցի՝ Ագապա և Սուեզի, որոնք այնուհետ Սուեզի ջրանցքով կապվում են Միջերկրական ծովի հետ։ Հարավից Բաբ էլ-Մանդեբի նեղուցով և Ադենի ծոցով միանում է Արաբական ծովին։
Կարմիր ծովը Համաշխարհային օվկիանոսի ծովերից ամենատաքն ու ամենաաղին է։ Ջրի մակերեսային շերտերի ջերմությունը սեպտեմբերին հասնում է 35 °C, իսկ ձմռան ամիսներին՝ 30C°: Քանի որ Կարմիր ծով ոչ մի գետ չի թափվում, իսկ Հնդկական օվկիանոսի հետ նեղ Բաբ-Էլ-Մանդեբի (արաբերեն թարգմանությամբ՝ Արցունքի դարպասներ) նեղուցով ջրի փոխանակությունը թույլ է կատարվում, աղիությունն այս ծովում բարձր է։ Ավելանում է հարավից հյուսիս ՝ 3,65-4,3 %: Կարմիր ծովն ունի մի առանձնահատկություն ևս. եթե մյուս ծովերում ջրի ջերմությունը ըստ խորության նվազում է, ապա Կարմիր ծովում այն աճում է։ Ամենամեծ խորությունում (առավելագույնը 2500մ) ջրի ջերմությունը հասնում է 55 °C-ի, իսկ աղիությունը՝ 30%- ի։ Ծովում լողալ չի կարելի, հանդիպում են 5 մետր երկարությամբ գիշատիչ վագրային շնաձկներ, որոնք հարձակվում են լողորդների վրա։ Վտանգավոր է նաև թրաձուկը, որը թրի նմանվող իր երկար ու սուր քթով ծակում է նույնիսկ նավերի հատակը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.