![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5b/Red-capped_Plover_male.jpg/640px-Red-capped_Plover_male.jpg&w=640&q=50)
Կարմիր գլխարկավոր քարադր
From Wikipedia, the free encyclopedia
Կարմիր գլխարկավոր քարադր[1] (լատին․՝ Charadrius ruficapillus) քարադրանմանների ընտանիքի թռչուն։
Կարմիր գլխարկավոր քարադր | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Charadrius ruficapillus
(Temminck, 1822)
|
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
|
Կարմիր գլխարկավոր քարադրը չվող թռչուն է, որի մարմնի երկարությունը կազմում է մոտ 15 սմ, թևերի բացվածքը՝ մոտ 30 սմ և զանգվածը՝ 35-40 գրամ[2]։ Ներքևի և վերևի փետուրը սպիտակ է, իսկ վերևում կան շագանակագույն երանգներ։ Արուների մեջ գլուխը և պարանոցը վերևից կարմիր են (այստեղից էլ ստացվել է տեսակների անվանումը), իսկ էգերի մոտ` ավելի գունատ (երբեմն՝ կարմիր կամ մոխրագույն-շագանակագույն)։ Կտուցը սև է[3]։
Տեսակը լայնորեն տարածված է Ավստրալիայում, ոչ մեծ թվով հանդիպում են նաև Նոր Զելանդիայում։ Այս թռչունը ապրում է ճահճացած տարածքներում, գետերի մերձակայքում, ջրամերձ տարածքներում, սնվում է անողնաշարավորներով (որդեր, միջատներ, խեցգետնանմաններ և այլն)[4]։ Սովորաբար այս թռչունը դնում է 2 ձու՝ դեղնաշականակագույն, սև կետերով, թուխս է նստում 30 օր, ձագերը փետրավորվում են և օգնում են ծնողներին պաշտպանվել գիշատիչ թռչուններից[4]։