գերմանացի բյուզանդացի և նեոգրացիստ From Wikipedia, the free encyclopedia
Կարլ Քրումբախեր (ռուս.՝ Karl Krumbacher, սեպտեմբերի 23, 1856[1][2][3][…], Վիգենսբախ, Վերին Ալգոյ, Շվաբիա, Բավարիա - դեկտեմբերի 12, 1909[1][2][3][…], Մյունխեն, Գերմանական ռայխ[4]), գերմանացի ականավոր բանասեր և բյուզանդագետ պատմաբան։
Կարլ Քրումբախեր գերմ.՝ Karl Krumbacher | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1856[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիգենսբախ, Վերին Ալգոյ, Շվաբիա, Բավարիա |
Մահացել է | դեկտեմբերի 12, 1909[1][2][3][…] (53 տարեկան) |
Մահվան վայր | Մյունխեն, Գերմանական ռայխ[4] |
Քաղաքացիություն | Բավարիայի թագավորություն |
Կրոն | լյութերականություն |
Կրթություն | Լայպցիգի համալսարան և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Մասնագիտություն | բյուզանդագետ, բանասեր, կլասիցիստ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Hellenic Folklore Society?, Parnassos Literary Society? և Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն |
Karl Krumbacher Վիքիպահեստում |
Քրումբախերը դպրոցական ուսում է ստացել Կեմպտենի գիմնազիայում։ 1876-1879 թվականներին Մյունխենի և Լայպցիգի համալսարաններում սովորել է դասական բանասիրություն և հնդկագերմանական (այսինքն՝ հնդեվրոպական) լեզուներ։ 1879-1891 թվականներին աշխատել է Մյունխենում՝ որպես դպրոցի ուսուցիչ։ 1883 թվականին Քրումբախերը պաշտպանել է իր ատենախոսությունը և ստացել դոկտորի կոչում, իսկ 1885 թվականին՝ հաբիլիտատ դոկտորի (doctor habilitatus) բարձրագույն գիտական աստիճան միջնադարյան և ժամանակակից հունական բանասիրության գծով։ 1892-1909 թվականներին Քրումբախերը եղել է Մյունխենի համալսարանի միջնադարյան և ժամանակակից հունարեն լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսոր։ 1892 թվականին Մյունխենի համալսարանում պրիվատ-դոցենտ Քրումբախերի ջանքերով հիմնվել է բյուզանդագիտության օրդինատուրա։ Այդ ամբիոնի սեմինարները սկսել են համալրել բյուզանդագետների շարքերը նոր գիտնականներով։ Իսկ 1896 թվականին Քրումբախերը դարձել է Մյունխենի համալսարանում առաջին անգամ հատուկ նրա համար ստեղծված բյուզանդագիտության ամբիոնի պրոֆեսոր[5]։ 1890 թվականին ընտրվել է Մյունխենի ակադեմիայի ասոցացված անդամ։
Քրումբախերի կողմից Մյունխենում (1892) ստեղծված բյուզանդագիտության սեմինարը, այնուհետև միջնադարյան և նոր հունական բանասիրության բաժինն ու ինստիտուտը (Seminär, Institut für Mittel und Neugriechische Philologie) դարձել են բյուզանդագիտական ուսումնասիրության կենտրոն Գերմանիայում։ Այստեղ Քրումբախերը ստեղծել է գերմանական ակադեմիական բյուզանդագիտության դպրոց՝ գերազանցապես բանասիրական, գրական, աղբյուրագիտական և վավերագրական քաղաքական ու իրավական թեքումով։ Գերմանական բանասիրության և աստվածաբանության կապը նպաստել է բյուզանդական և հատկապես վաղ քրիստոնեական գրականության հատուկ ուսումնասիրության զարգացմանը։
Քրումբախերի աշակերտներից առանձնանում են բանասեր, բյուզանդագետ պատմաբան Աուգուստ Հայզենբերգը, ով դարձել է Մյունխենի նրա ամբիոնի իրավահաջորդը և Փոլ Մաասը։
Քրումբախերի ամենակարևոր աշխատությունը «Geschichte der byzantinischen Literatur von Justinian bis zum Ende des Oströmischen Reiches, (527-1453)» («Բյուզանդական գրականության պատմությունը Հուստինիանոսից մինչև Արևելյան Հռոմեական կայսրության անկումը», München. 1891, 2-րդ հրատարակչություն, 1897, վերատպագրված հրատարակություն, Նյու Յորք, 1958)։ Նշանավոր դարձած «Բյուզանդական գրականության պատմությունը» մեծ քանակությամբ փաստական նյութեր է պարունակում։ Դա բյուզանդական աղբյուրների և գրականության առաջին համակարգված և մանրամասն ակնարկն է (ներառյալ իրավական, բժշկական և բնագիտական տրակտատներ, բանաստեղծական երկեր և հուշարձաններ ժողովրդական լեզվով, 2-րդ հրատարակության մեջ, որը լրացվում է Ա. Էրհարդի աստվածաբանական բաժնով և Գ.Գելցերի պատմական ակնարկով), որը համարվում է բյուզանդագիտության դասագիրք և ուղեցույց։
Բացի այդ, Քրումբախերը դարձել է հունական տեքստերի հրատարակիչ և մի շարք խոշոր հրատարակչական նախագծերի նախաձեռնող (ներառյալ հունական ակտերի կորպուսը և այլն), ինչպես նաև հունարեն լեզվի պատմության, բյուզանդական պոեզիայի վերաբերյալ աշխատությունների, օրհներգագրության և բյուզանդական առանձին գրողների վերաբերյալ հատուկ մենագրությունների հեղինակ (Ռոման Սլադկոպևեցի, Միխայիլ Գլիկի և ուրիշների մասին)։
Քրումբախերի աշխատությունները Բյուզանդիայի և բյուզանդական գրականության պատմության վերաբերյալ տպագրվել են բյուզանդական առաջին «Byzantinische Zeitschrift» ամսագրում (Լայպցիգ, 1892 և հաջորդող) և նրա հիմնադրած «Byzantinische Archiv» (Լայպցիգ, 1898 և հաջորդող) մենագրական շարքում։ Տարբեր ժամանակներում Քրումբախերը մի շարք ուղևորություններ է կատարել դեպի նախկին Բյուզանդական կայսրության երկրներ (Ատտիկա, Էգեյան ծովի մի շարք կղզիներ, Փոքր Ասիայի արևմտյան ափեր, Կոստանդնուպոլիս, հատկապես Պատմոս կղզի)։ Ճամփորդող գիտնականի դիտարկումներն ու տպավորությունները հիմք են հանդիսացել «Griechische Reise» («Հունական ճանապարհորդություններ», Բեռլին, 1886) գրքի համար։ Ժամանակակից հունական բանասիրության և հունական մշակույթի զարգացման գործում մեծ դեր է խաղացել նաև Քրումբախերի «Das Problem der neu-griechischen Schfiftsprache» աշխատությունը («Ժամանակակից հունական գրավոր լեզվի խնդիրը» Մյունխեն, 1902), որտեղ նա պաշտպանել է ժամանակակից հունարեն լեզվի ինքնուրույն զարգացման հնարավորությունը, որը չպետք է ենթարկվի «մաքրման»՝ հիմնված կաթարևուսայի վրա[6]։ Քրումբախերի աշխատությունների մատենագիտական ամփոփագիրը տպագրվել է Byzantinische Zeitschrift-ում (1910. Bd. 19. S. 700-708):
Քրումբախերի աշխատությունները մեծ նշանակություն ունեցան ընդհանրապես բյուզանդագիտության զարգացման համար և նպաստեցին Բյուզանդիայի՝ որպես առանձնահատուկ քաղաքակրթության մասին պատկերացումների աճին։ Իր աշխատություններում նա հակադրվել է Բյուզանդիայի լճացման մասին 19-րդ դարի ավանդական պատկերացումներին (Էդվարդ Գիբբոն և ուրիշներ), իսկ բյուզանդական գրականությունը՝ որպես նմանվողական, անկախ իմաստից արժեքավոր է միայն այն պատճառով, որ այն պահպանում է հնագույն տարրեր։ Քրումբախերը ցույց է տվել բյուզանդական գրավոր ժառանգության կարևորությունը և բացահայտել բյուզանդական հեղինակների անկախ պատմական նշանակությունը, որոնք արտահայտել են իրենց ժամանակի զգացմունքները։
Քրումբախերը լավ է տիրապետել ռուսաց լեզվին և ծանոթ է եղել մյուս սլավոնական լեզուներին, հետևաբար ռուսերեն և սլավոնական ստեղծագործությունները միշտ հաշվի են առնվել նրա կողմից։ Քրումբախերը նույնպես շատ բան է արել ռուս բյուզանդագիտության խթանման համար։ 1894 թվականին դարձել է Սանկտ Պետերբուրգի գիտությունների կայսերական ակադեմիայի արտասահմանյան թղթակից անդամ։ Ռուսերեն լույս է տեսել Քրումբախերի «Բյուզանդական գրականության պատմությունը Հուստինիանոսից մինչև Արևելյան Հռոմեական կայսրության անկումը (527-1453)» աշխատության մի մասը (Քրումբախեր Կ. «Բյուզանդական պատմաբաններ և ժամանակագիրներ»։ Սանկտ Պետերբուրգ, 1913)։
Ըստ Պ. Վ. Բեզոբրազովի, Վ. Գ. Վասիլևսկու աշխատանքները խրախուսել են Քրումբախերին սկսել ռուսաց լեզվի ուսումնասիրությունը։ Նա հրապուրվել էր ռուս գրականությամբ և սկսել էր բարեկամական հարաբերություններ պահպանել ու նամակագրություն հաստատել ռուս գիտնականների (Ֆեդոր Ուսպենսկիի, Ալեքսանդր Վասիլև, Վասիլի Իստրին և ուրիշներ) և գրողների հետ։ Քրումբախերը ճամփորդել է Ռուսաստանում, 1894 թվականին այցելել Սանկտ Պետերբուրգ։
Ավելի ուշ Ալեքսանդր Վասիլևը հիշել ր այդ մասին․
1908 թվականին Քրումբախերը գրել է ծրագրային հոդված սլավոնական բանասիրության մասին («Der Kulturwert des Slawischen und die slawische Philologie in Deutschland»), որտեղ խոսել է սլավոնական մշակութային արժեքների մասին։ Նա նշել է, որ ժամանակակից գիտնականը պետք է գոնե մեկ լեզու իմանա գերմանական, ռոմանական և սլավոնական ճյուղերից, որոնք եվրոպական մշակույթը տարածում են ամբողջ աշխարհում։ Սլավոնական լեզուներից նա նախապատվությունը տվել է ռուսաց լեզվին և հատկապես բարձր գնահատել ռուս գրողներին՝ Պուշկինին, Գոգոլին, Գոնչարովին, Տուրգենևին, Դոստոևսկուն, Տոլստոյին։ Ընդունելով ռուսական մշակույթի կարևորությունը՝ Քրումբախերը գրել է․ «Սլավոնական լեզուներից միակը, որին, թվում է, վիճակված է իր տեղը զբաղեցնել ներկայիս հիմնական մշակութային լեզուների շարքում, ռուսերենն է» (գերմաներենի, ֆրանսերենի և անգլերենի հետ միասին)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.