From Wikipedia, the free encyclopedia
Կարլ Գուստավ Էմիլ Մաներհեյմ (շվեդերեն և ֆիններեն՝ Carl Gustaf Emil Mannerheim, ( արտասանություն), հունիսի 4 (16), 1867[1][2][3][…], Louhisaari Manor, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[5] - հունվարի 27, 1951[2][4], Լոզան, Շվեյցարիա[3]), ֆինն պետական և ռազմական գործիչ, բարոն, մարշալ (1933)։
Կարլ Մաներհայմ | |
---|---|
շվեդ.՝ Carl Gustaf Emil Mannerheim | |
հունիսի 4 (16), 1867[1][2][3][…] - հունվարի 27, 1951[2][4] (83 տարեկան) | |
Ծննդավայր | Louhisaari Manor, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[5] |
Մահվան վայր | Լոզան, Շվեյցարիա[3] |
Գերեզման | Հիետանիեմի գերեզմանատուն[6] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ֆինլանդիա |
Զորատեսակ | Ռուսական կայսերական բանակ, Ֆինլանդիայի զինված ուժեր և Շյուցկոր |
Կոչում | Ֆելդմարշալ, գեներալ-լեյտենանտ և Հեծելազորային գեներալ |
Զորամաս | Chevalier Guard Regiment? |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Խորհրդա-ֆիննական պատերազմ, Խորհրդա-ֆիննական պատերազմ, Ֆինլանդիայի քաղաքացիական պատերազմ, Ռուս-ճապոնական պատերազմ, First Soviet-Finnish War? և Lapland War? |
Կրթություն | Նիկոլաևի հեծելազորային ուսումնարան (1889) և Hamina Cadet School? (1886) |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Մինչև 1917 թվականը ծառայել է ռուսական բանակում։ 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է միավորման հրամանատար։ 1918-1919 թվականներին Ֆինլանդիայի ռեգենտն էր, 1939 թ.-ից՝ ֆինլանդական բանակի գլխավոր հրամանատարը, Պետական պաշտպանության խորհրդի նախագահը (1931 թվականից)։ 1939-1940 թվականներին, Խորհրդա-ֆիննական պատերազմի («Ձմեռային պատերազմ») ժամանակ, և 1941-1944 թվականներին, որպես ֆաշիստական Գերմանիայի դաշնակից, ղեկավարել է ֆինլանդական բանակի գործողությունները։ 1944 թվականին հարկադրված որոշում է ընդունել՝ երկիրը դուրս բերել Բեռլինի ագրեսիվ պակտից և պատերազմից՝ խորհրդային կառավարության առաջադրած պայմաններով։ 1944 թվականի օգոստոսին նշանակվել է Ֆինլանդիայի նախագահ, 1946 թվականի մարտին հեռացել է պաշտոնից։
Ֆինլանդիայում Մաներհայմի մահից 53 տարի անց անցկացված հարցումներից մեկի տվյալների համաձայն, 360 000 ռեսպոնդենտներից 104 244-ը գտնում էր, որ նա բոլոր ժամանակների մեծագույն ֆինլանդացին է[22]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.