Կարլսռուե (գերմ.՝ Karlsruhe, Կալզղուը), քաղաք Գերմանիայում, Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասում, Հռենոս գետի աջ ափին, Ֆրանսիայի հետ Գերմանիայի ունեցած պետական սահմանի մերձակայքում։ 308,7 հազար բնակիչ (2022)։ Արդյունաբերական կենտրոն է, տրանսպորտային հանգույց, գետային նավահանգիստ։ Զարգացած է նավթաթորումը, տրանսպորտային և էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը։ Ունի համալսարան, կերպարվեստի պետական ակադեմիա, թանգարան։ Հիմնադրվել է 1715 թ.-ին։
Կարլսռուեում են տեղակայված արդարադատության համակարգի մի շարք բարձրագույն (դաշնային մակարդակի) հաստատություններ, այդ թվում՝ դաշնային սահմանադրական դատարանը (Bundesverfassungsgericht), արդարադատության դաշնային դատարանը (Bundesgerichtshof), դաշնային դատարանի գլխավոր դատախազը (Generalbundesanwalt beim Bundesgerichtshof):