հայ քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Կարեն Վիլհելմի Կարապետյան (ծնվ.՝ 1963, օգոստոսի 14, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ) Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի առաջին փոխվարչապետ (2018 թվական, ապրիլի 18 - 2018 թվական, մայիսի 11)[4]։ Հայաստանի վարչապետ (2016 թվականի սեպտեմբերի 13-ից 2018 թվականի ապրիլի 9), Երևանի քաղաքապետ (2010-2011), տնտեսագիտության դոկտոր (2010)[5], նախագահի առաջին տեղակալ[6]։
Կարեն Վիլհելմի Կարապետյան | |||
| |||
---|---|---|---|
դեկտեմբերի 17, 2010[1] - հոկտեմբերի 28, 2011[1] | |||
Նախորդող | Գագիկ Բեգլարյան | ||
Հաջորդող | Տարոն Մարգարյան | ||
| |||
սեպտեմբերի 13, 2016[2] - ապրիլի 17, 2018[2] | |||
Նախորդող | Հովիկ Աբրահամյան | ||
Հաջորդող | Սերժ Սարգսյան | ||
| |||
ապրիլի 18, 2018[3] - մայիսի 11, 2018 | |||
Նախորդող | պաշտոնը նախկինում չի եղել | ||
Հաջորդող | Արարատ Միրզոյան | ||
Կուսակցություն՝ | Հայաստանի Հանրապետական կուսակցություն | ||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | ||
Գիտական աստիճան՝ | դոկտոր | ||
Մասնագիտություն՝ | տնտեսագետ | ||
Ծննդյան օր | օգոստոսի 14, 1963 (61 տարեկան) | ||
Ծննդավայր | Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ | ||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան | ||
Պարգևներ | |||
Կարեն Կարապետյանը ծնվել է 1963 թվականին Ստեփանակերտում։
Կարեն Կարապետյանը 1970-1980 թվականներին սովորել է Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում, 1980-1985 թվականներին՝ Երևանի պետական համալսարանում։ 1989 թվականին Կարապետյանին շնորհվել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում։ Կարեն Կարապետյանը 32 գիտական աշխատանքների հեղինակ է։
Կարեն Կարապետյանը 1985-1990 թվականներին եղել է ՀՀ Պետպլանի հաշվողական կենտրոնի կրտսեր գիտաշխատող, այնուհետև գիտաշխատող, սեկտորի վարիչ, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում։ 1990-1996 թվականներին եղել է գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայի «Հայաստան-88», «Սիգմա» ՊՁ, ԳԱՄ «Լիմենս» ԿԻՏԿ, «Բայթ» ՊՁ փոխտնօրեն, «Հրազդան» բաժնետիրական բանկի նախագահի տեղակալ։ 1996-1998 թվականներին եղել է «Հայէներգո» ՊՁ, գլխավոր տնօրենի տեղակալ, 1998-2001 թվականներին՝ «Հայէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն, 2001-2010 թվականներին` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, վարչության նախագահ-գլխավոր տնօրեն։ 2011-2016 թվականներին «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահն է։ 2013 թվականից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» Խորհրդի անդամ է[7][8]։
2010-2011 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ[9]։
2016 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Նախագահի ՆՀ-834-Ա հրամանագրով նշանակվել է Հայաստանի վարչապետ[5]։
2018 թվականի ապրիլի 9-ին Կարեն Կարապետյանը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը[10]։ Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը[11]։
2018 թվականի ապրիլի 23-ից մինչև մայիսի 8-ը եղել է վարչապետի պաշտոնակատար։
2016 թվականի նոյեմբերի 24-ին կառավարության նիստից առաջ Կարեն Կարապետյանը հայտնեց ՀՀԿ-ին անդամակցելու իր որոշման մասին[12][13], նոյեմբերի 26-ին ՀՀԿ 16-րդ համագումարում ստացավ կուսակցության անդամատոմս[14], իսկ հունվարի 26-ին ընտրվեց ՀՀԿ առաջին փոխնախագահ[15]։ 2018 թվականին դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին ու դուրս եկել քաղաքականությունից։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։ Որդին՝ Տիգրան Կարապետյան (ամուսնացել է 2015 թվականին), դուստրը՝ Մանե Կարապետյան (ամուսնացել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանի հետ), կրտսեր որդին` Գոռ Կարապետյան[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.