հայ երաժշտության ուսուցիչ, կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia
Կարեն Սուրենի Խաչատրյան (սեպտեմբերի 19, 1920[1][2][3], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[2][3] - հուլիսի 19, 2011[4][1] կամ հունիսի 19, 2011[5], Մոսկվա, Ռուսաստան), հայազգի կոմպոզիտոր, թատերական գործիչ, ռեժիսոր, Մոսկվայում հայկական դրամատիկական ստուդիայի հիմնադիր Սուրեն Խաչատրյանի և Սառա Դունաևա-Խաչատրյանի ընտանիքում[6]։
Կարեն Խաչատրյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1920[1][2][3] Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[2][3] |
Երկիր | Հայաստան, Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 19, 2011[4][1] (90 տարեկան) կամ հունիսի 19, 2011[5] (90 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, դաշնակահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա (1950)[2] |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և ԽՍՀՄ ՆԳԺԿ երգի ու պարի համույթ |
Պարգևներ |
Կարեն Խաչատրյանը ծնվել է 1920 թ-ին։ Արամ Խաչատրյանի եղբորորդին է։ 1950 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1952 թվականին՝ ասպիրանտուրան։
Հիմնական ստեղծագործություններն են ջութակի և դաշնամուրի համար, թավջութակի և դաշնամուրի համար սոնատները, երեք գործողությունով Չիպոլինո բալետը (1974)։ Գրել է բալետ («Չիպոլինո», 1972 թ., ՍՍՀՄ պետական մրցանակ, 1976), օպերետ («Պարզ աղջիկը», բեմադրվել է 1959 թ.), օրատորիա («Պատմության մի ակնթարթ», 1971 թ.) և այլն։ Կարեն Խաչատրյանի գրչին են պատկանում նաև երկու աֆրիկյան պետությունների՝ Զանզիբարի (1964 թ-ից Տանզանիայի կազմում կիսանկախ հանրապետություն[7]) և Սոմալիի հիմները[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.