![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/08/Castellar01.jpg/640px-Castellar01.jpg&w=640&q=50)
Կաստելյար դե լա Ֆրոնտերա
From Wikipedia, the free encyclopedia
Կաստելյար դե լա Ֆրոնտերա (իսպաներեն՝ Castellar de la Frontera), քաղաք և համայնք Իսպանիայի հարավում, Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիսի պրովինցիայում։ Սկզբնապես եղել է ամրոցի ներսում գտնվող գյուղ։
Կաստելյար դե լա Ֆրոնտերա | |
---|---|
![]() | |
Տեսակ | Իսպանիայի մունիցիպալիտետ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Կադիս |
ԲԾՄ | 47 ± 1 մետր |
Մակերես | 178,84 կմ² |
Մասն է | Q100593631?[2], Q107553374?[3] և Campo de Gibraltar?[4] |
Ձևավորում | 1971[5] |
![]() | |
![]() | |
![]() |
Ամրոցը միջնադարում կառուցել են մավրերը։ Հետագայում քրիստոնյաները վերակառուցել, ընդարձակել են այն։ Բնակավայրը շրջապատված է Լոս Ալկորնոկալես բնական պարկով և գտնվում է Գվադառանկե գետի ստեղծած ոչ մեծ լճի հարևանությամբ։ 1970-ական թվականներին բնակիչները լքել են գյուղը և տեղափոխվել մերձակայքում հիմնված Նուևո Կաստելյար (Նոր Կաստելյար, Նոր ամրոց) Nuevo Castellar (իսպ.՝ New Castellar): Գյուղի դիրքն ու լքյալ վիճակը հրապուրել են մի խումբ գերմանացիների, ովքեր վերցրել են դատարկ տները, ժամանակավոր կացարաններ կառուցել պարիսպներից դուրս։ Հետագայում գյուղը վերաբնակեցվել է[6] reporting a population in 2012 of 3,202.[7]: Պարզ եղանակին այստեղից կարելի է դիտել հյուսիսաֆրիկյան ծովափը, Ջիբրալթարը և հյուսիսում՝ Մալագայի մերձակա լեռնալանջերին փռված գյուղերը։
Կաստելյարը մեկուսացված տեղանքում է, լեռնային մի ճանապարհի ծայրին, որը բնակավայրը կապում է A-368 ավտոմայրուղուն։ Բնակավայրը գտնվում է իսպանական միջքաղաքային N-340 խճուղուց 16 և Ջիբրալթարից կամ Ալխեսիրասից 25 կիլոմետր հեռավորության վրա[6]։ Մերձակայքում է գտնվում Ալմոռաիմա երկաթուղային կայարանը, որով նույնպես Կաստելյար դե լա Ֆրոնտերան կապվում է մեծ աշխարհի հետ։