From Wikipedia, the free encyclopedia
Կասերիս (պորտ.՝ Cáceres), համայնք Բրազիլիայում՝ Մատու Գրոսու նահանգի կազմում։ Գտնվում է Մատու Գրոսու նահանգի հարավկենտրոնական մարզում։ Մտնում է Ալտու Պանտանալի գավառի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 94.861 մարդ՝ 2020 թվականի տվյալներով[1]։ Գրավում է 24 398,399 կմ2 տարածք։ Բնակչության խտությունը կազմում է՝ 3,45 մարդ/կմ2։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Համայնք | |||||
---|---|---|---|---|---|
Կասերիս | |||||
Cáceres | |||||
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Նահանգ | Մատու Գրոսու | ||||
Համայնք | Մատու Գրոսու | ||||
Հիմնադրված է | 1778 թ. | ||||
Մակերես | 24 398,399 կմ² | ||||
ԲԾՄ | 176 մ | ||||
Բնակչություն | 84 175 մարդ (2007) | ||||
Խտություն | 3,45 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC−4 | ||||
Հեռախոսային կոդ | 65 | ||||
Փոստային դասիչ | 78200-000 | ||||
Պաշտոնական կայք | caceres.mt.gov.br | ||||
| |||||
Քաղաքն ընկած է Պարչագվայ գետի ափերին և ամեն տարի սեպտեմբեր ամսին հյուրընկալում է ձկնորսական սիրված փառատոնը[2]։
Համայնքի սահմաններում են ընկած Սեռա դաս Արարաս[3] ու Տայամա բնապահպանական կայանների[4] և 2002 թվականին հիմնադրված Գիրա ազգային պարկի որոշակի հատվածներ[5]։
Կասերիսից է 1913 թվականին մեկնարկել Ռուզվելտի և Ռոնդոնի գիտարշավը[6]։
Կասերիսում են տեղակայված Մատու Գրոսուի նահանգային պետական համալսարանի վարչական մասնաշենքն ու մի շարք ֆակուլտետների և ասպիրանտուրայի մասնաշենքերը[7]։
Քաղաքը հիմնադրվել է 1778 թվականի հոկտեմբերի 6-ին[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.