Կառլ Էմանուել Մեծ
From Wikipedia, the free encyclopedia
Կառլ Էմանուել Մեծ (լատին․՝ Carolus Emmanuel Magnus, ֆր.՝ Charles-Emmanuel le Grand, իտալ.՝ Carlo Emanuele il Grande) կամ Կառլ Էմանուել Առաջին (լատին․՝ Carolus Emmanuel I, ֆր.՝ Charles-Emmanuel Ier, իտալ.՝ Carlo Emanuele I, հունվարի 12, 1562[1], Ռիվոլի, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա[2] - հուլիսի 26, 1630(1630-07-26)[3][4][5][…], Սավիլիանո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա[2]), 1580 թվականից` Սավոյայի 11-րդ դուքս և Պիեմոնտի իշխան, 1601 թվականից` Սալուցցոյի մարկկոմս, 1580 թվականից` Աոստայի, Մորիենայի և Նիսի կոմս, Կիպրոսի, Երուսաղեմի և Հայաստանի տիտղոսակիր թագավոր։ Սրբագույն ավետման բարձրագույն շքանշանի 13-րդ Մեծ վարպետ Սրբերի Մավրիկիոս և Ղազարոս սրբերի շքանշանի 2-րդ Մեծ վարպետ` 1580 թվականից։
Կառլ Էմանուել Մեծ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1562[1] |
Ծննդավայր | Ռիվոլի, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա[2] |
Մահացել է | հուլիսի 26, 1630(1630-07-26)[3][4][5][…] (68 տարեկան) |
Մահվան վայր | Սավիլիանո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա[2] |
Գերեզման | Basilica Shrine of Our Lady of Mondovi |
Քաղաքացիություն | Սավոյայի դքսություն |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | միապետ |
Ամուսին | Կատալինա Միկելա Ավստրիացի |
Ծնողներ | հայր՝ Էմանուիլ Ֆիլիբերտ, մայր՝ Մարգատետ դը Վալուա, Բերիի դքսուհի |
Զբաղեցրած պաշտոններ | Duke of Savoy? և Head of the House of Savoy? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Victor Amadeus I of Savoy?, Prince Emanuele Filiberto of Savoy?, Margaret of Savoy?, Isabella of Savoy, Hereditary Princess of Modena?, Prince Maurice of Savoy?, Tommaso Francesco, 1st Prince of Carignano?, Maria Apollonia of Savoy?, Félix de Savoie?, Dom Antoine de Savoie?, Francesca Caterina of Savoy?, Philip Emmanuel, Prince of Piedmont?[6] և Margherita di Savoia, Marchesa di Dronero?[7] |
Ստորագրություն | |
Charles Emmanuel I, Duke of Savoy Վիքիպահեստում |
Սավոնյան դինաստիայի ներկայացուցիչ է։ Սավոյայի դուքս Էմանուել Ֆիլիբերտի և Սավոյայի դքսուհի Մարգարիտ Ֆրանսուհու որդին է։
Նա վարում էր չափավոր ներքին քաղաքականություն, ինչով նպաստում էր իրեն պատկանող ավատների տնտեսության զարգացմանը։ Արտաքին քաղաքականության մեջ մասնակցել է բազմաթիվ պատերազմների` ձգտելով ընդլայնել անձնական ունեցվածքը, ինչի համար ժամանակակիցները նրան տվել են «ավազակ դուքս» (իտալ.՝ duca ladrone) մականունը։ Բռնակցել է Սալուցցո մակկոմսությունը։ Անհաջող կերպով մասնակցել է մանթուանյան ժառանգության համար մղվող պատերազմին։ Եղել է Ֆրանսիայի թագավորության գահի թեկնածու։ Մտադիր էր ղեկավարել Բալկանյան քրիստոնյաների ազատագրական շարժումը օսմանյան սուլթանների իշխանության դեմ, որպեսզի հետագայում ղեկավարվեր նրանց թագավորությունը։