Կապույտ տպագրություն
բնական նյութերով տպագրության գործընթաց, ռեզերվային պրինտ / From Wikipedia, the free encyclopedia
Կապույտ տպագրություն կամ կապույտ պրինտ (գերմ.՝ Blaudruck, չեխ․՝ Modrotisk, հունգ.՝ Kékfestés, սլովակ.՝ Modrotlač), սպիտակեղենի կամ բամբակյա գործվածքների ներկման գործընթաց, որի միջոցով ստացվում է կապույտ ֆոնի վրա սպիտակ նախշ։ Սա ռեզերվային պրինտ տեխնոլոգիա է այսպես կոչված կաղապար-մոդելներով, որոնցով գործվածքի վրա պաշտպանիչ բաղադրություն է տպվում, որից հետո կտորը ներկվում է ինդիգոյով։
Արագ փաստեր Կապույտ տպագրություն, Տեսակ ...
Կապույտ տպագրություն | |
---|---|
Տեսակ | ավանդական արհեստագործություն, գիտելիք և պրակտիկա բնության և տիեզերքի վերաբերյալ և դրոշմվածք |
Երկիր | Ավստրիա, Չեխիա, Գերմանիա, Հունգարիա և Սլովակիա |
Փակել
Կապույտ տպագրությունը 18-րդ դարում կոչվել է նաև ճենապակյա տպագրություն՝ կապույտ և սպիտակ ձևավորման տարածվածության պատճառով[1]։ Կապույտ տպագրությունը Ավստրիայում, Գերմանիայում (Blaudruck), Չեխիայում (Modrotisk), Սլովակիայում (Modrotlač) և Հունգարիայում(Kékfestés) ընդգրկվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում[2]։