![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/49/La_Vijanera.jpg/640px-La_Vijanera.jpg&w=640&q=50)
Կանտաբրիայի մշակույթ
From Wikipedia, the free encyclopedia
Կանտաբրիայի մշակույթ, Իսպանիայի Կանտաբրիա ինքնավար համայնքի (մինչև 1981 թվականը` Սանտանդեր գավառ) մշակույթ։ Կանտաբրիան գտնվում է Բիսկայան ծոցի և Կանտաբրիայի լեռների միջև։ Նրա աշխարհագրական ինքնատիպ դիրքը Կանտաբրիան բաժանում է լեռնային Լա Մոնտանյա (La Montaña), ափամերձ Լա Մարինա (La Marina) և նրանցից լեռներով առանձնացած Կամպոո Լոս Վալիես (Campoo y los valles del sur) հատվածների, ինչն ինքնավար համայնքի հարուստ պատմության հետ պայմանավորել է շրջանի մշակույթի ինքնատիպությունը, որը, գերազանցապես լինելով կաստիլական, ձեռք է բերել տվյալ երկրամասին բնորոշ հատկանիշներ։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես պասիեգո ազգագրական խմբի մշակույթը, ուշ պալեոլիթի քարանձավային ժայռապատկերները Ալտամիրա քարանձավում, Չուֆինում, Սովիլիեում, մոսարաբների ճարտարապետական հետաքրքիր հուշարձանը Լեբենիեում։ Ճարտարապետական շատ համալիրներ և բնակավայրեր համարվում են երկրի մշակութային ժառանգություն, իսկ Ալտամիրա քարանձավը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/49/La_Vijanera.jpg/320px-La_Vijanera.jpg)