թռչունների տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Կանաչ մեղվակեր (լատին․՝ Merops persicus), մեղվակերների ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Կանաչ մեղվակեր | |
Կանաչ մեղվակեր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Coraciiformes |
Ընտանիք | Մեղվակեր (Meropidae) |
Ցեղ | Merops |
Տեսակ | Կանաչ մեղվակեր (M. persicus) |
Միջազգային անվանում | |
Merops persicus | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Մարմնի երկարությունը 27-31 սմ է, թևերի բացվածքը՝ 46-49 սմ, կենդանի զանգվածը՝ 47-50 գ։ Փետրածածկը հիմնականում կանաչ է, պոչի կենտրոնական փետուրները՝ երկար։ Հասունի մարմնի ընդհանուր գունավորումը կանաչ է, դիմային մասը՝ կապույտ, սև ու սպիտակ։ Կզակը դեղին է, թևատակի ծածկող փետուրները, կոկորդը՝ շիկակարմրավուն, գոտկատեղը՝ կապույտ երանգով։ Երիտասարդն ավելի խամրած է, փետուրների ծայրերը՝ բաց գույնի, պոչի դուրս ցցված հատվածը բացակայում է։
Թռիչքը ճարպիկ է, աշխույժ, ձայնը՝ սրնգային, զրնգուն։ Թռչում է ուղիղ գծով՝ թևերի ոչ հաճախակի թափահարումներով, գետնից ոչ բարձր և կարճատև, հաջորդ պահին թառում է էլեկտրալարերին կամ նստում գետնին։ Բնակվում է կավոտ զառիթափերով կիսաանապատներում, խուսափում է շինություններից, անտառապատ տարածքներից։ Հայաստանում միակ բնադրագաղութը Արարատի մարզի Սուրենավան և Արմաշ գյուղերի ծայրամասերում է՝ Արաքս գետի ձկնաբուծական տնտեսությունների տարածքում։ Առանձին գրանցումներ են կատարված Մեղրիից դեպի հարավ՝ Իրանի սահմանում։ Գարնանային ամենավաղ վերադարձը՝ մայիսի առաջին տասնօրյակից։ Բնադրվող է, հազվագյուտ։
Սնվում է թռչող միջատներով (մեղուներ, կրետներ)։
Տարածված է Հյուսիսային Եգիպտոսից և Մերձավոր Արևելքից մինչև Ղազախստան և Հյուսիսարևելյան Հնդկաստան։ Հայաստանում հայտնի է Արարատյան հարթավայրի կիսաանապատային տեղանքներում[1]։
Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում քիչ մտահոգող կարգավիճակով և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Պահպանման հատուկ միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.