Կանադայի գրադարան և արխիվ
From Wikipedia, the free encyclopedia
Կանադայի գրադարան և արխիվ (անգլ.՝ Library and Archives Canada, ֆր.՝ Bibliothèque et Archives Canada), Կանադայի դաշնային պետական վարչություն, երկրի փաստագրական ժառանգության հավաքման և պահպանման պատասխանատու, տեքստերի, պատկերների և այլ փաստաթղթերի, որոնք առնչվում են Կանադայի պատմության, կուլտուրայի և քաղաքականության հետ։ Արխիվային և գրադարանային նյութերը գալիս են պետական հիմնարկներից, ազգային համայնքներից և կազմակերպություններից, մասնավոր նվիրատուներից, ինչպես նաև պարտադիր օրինակների համակարգի շնորհիվ:Հաստատությունը գտնվում է Օտտավայում, նրա տնօրենը զբաղեցնում է նախարարի տեղակալի պաշտոնը և կրում է Կանադայի Գրադարանավարի և Արխիվարիուսի կոչումը (անգլ.՝ Librarian and Archivist of Canada):
Երկիր | Կանադա, Օնտարիո, Օտտավա |
---|---|
Տեսակ | Գրադարան և արխիվ |
Հիմնվել է | 2004 |
Մասնաճյուղեր | Վարչական գրասենյակներ 550, բուլվար դե լա Սիտե, Գատինո, Քվեբեկ |
Հավաքածուներ | |
Հավաքածուների տեսակ | գրքեր, պատմական փաստաթղթեր, տեսագրություններ և ձայնագրություններ, քարտեզներ, լուսանկարներ և այլն |
Չափ | 20 մլն միավոր[1] |
Այլ տվյալներ | |
Բյուջե | 126,6 մլն C$[2]
աշխատանքի վարձատրություն` 64.859.355 CDN$ (2007—2008) տեխնիկական ծախսեր` 45.223.934 CDN$ (2007—2008) |
Տնօրեն | Դանիել Քարոն ( 2009 թվականից)[3] |
Անձնակազմ | 1152[2] |
Կայք | bac-lac.gc.ca |
Վարչությունը ստեղծվել է Կանադայի խորհրդարանի կողմից 2004 թվականին և միավորել է Կանադայի ազգային արխիվը (ստեղծվել է 1872 թվականին՝ որպես Կանադայի պետական արխիվ, վերանվանվել է 1987 թվականին) և Կանադայի Ազգային գրադարանը (ստեղծվել է 1953 թ.): Միաձուլումից հետո այնտեղ աշխատում է ավելի քան 1100 ծառայող։ Ներկայումս նրա գործունեությունը կարգավորվում է Կանադայի գրադարանի և արխիվի մասին ակտով։
Գրադարանի հավաքածուն համալրելիս առաջին հերթին հետաքրքրվում են այն նյութերով, որոնք կապված են Կանադայի պատմությանն ու մշակույթին։ Այստեղ պահպանվում են հանդեսներ բնիկների մասին, սքրափբուքինգներ, ճարտարապետական էսքիզներ, գտածոներ, արվեստի գործեր, մանկական գրականություն, կոմիքսի պարբերագրեր, թերթեր, պարբերական հրատարակություններ, էլեկտրոնային հրապարակումներ և գրառումներ, բուլվարային գրականություն, էթնիկ համայնքների տեղեկագրեր, կարճաժամկետ օգտագործման հրատարակություններ, բելետրիստիկա[Նշում 1] և վավերագրական գրականություն, ֆիլմեր, կառավարական հրապարակումներ, փաստաթղթեր և կայքեր, հրեական աղբյուրներ, հուդաիկա, գիշերօթիկ դպրոցների փաստաթղթեր հնդիկների համար, օրագրեր և անձնական ամսագրեր, նկարիչների գրքեր, ձեռագրեր, գլոբուսներ, քարտեզներ, միկրոֆիլմեր, լուսանկարներ, բանաստեղծություններ, դիմանկարներ, հազվագյուտ գրքեր, երաժշտական պարտիտուրներ, ալբոմներ նկարելու համար, աուդիո և վիդեո, նամականիշեր, տեքստային արխիվներ, տրակտատներ և ատենախոսություններ, առևտրային կատալոգներ։