From Wikipedia, the free encyclopedia
«Կայսր Հոնորիուսի սիրելիները» (անգլ.՝ The Favourites of the Emperor Honorius), անգլիացի նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարը՝ ստեղծված 1883 թվականին[1]։ Գտնվում է Հարավային Ավստրալիայի պատկերասրահի հավաքածուում։
Կայսր Հոնորիուսի սիրելիները | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս |
տարի | 1883 |
բարձրություն | 119,3 միլիմետր |
լայնություն | 205 միլիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Հարավային Ավստրալիայի պատկերասրահ |
հավաքածու | Հարավային Ավստրալիայի պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The favourites of the Emperor Honorius by John William Waterhouse Վիքիպահեստում |
Նկարում պատկերված է Արևմտյան Հռոմեական կայսրության կայսր Հոնորիուսը, որն զբաղված է իր առջևում գտնվող գորգին հավաքված թռչուններին կերակրելով։ Գորգի մուգ գույները և նրա հագուստը որոշում են տարածությունը։ Հոնորիուսից և թռչուններից հեռու պատկերված են ավելի բաց գույների հագուստներով խորհրդականները, որոնք փորձում են գրավել տիրակալի ուշադրությունը[2]։ Հետին պլանում բարձրանում է հռոմեական առաջին կայսր Օգոստոս Օկտավիանոսի արձանը։
Հոնորիուս կայսեր՝ թռչուններով տարվածության մասին իմանում ենք բյուզանդացի պատմիչ Պրոկոպիոս Կեսարացու «Պատերազմ վանդալների դեմ» աշխատությունից.
Ասում են, որ այդ ժամանակ Ռավեննայում բասիլևս Հոնորիուսի ներքինիներից մեկը, ամենայն հավանականությամբ նրա թռչունների պահապանը, հաղորդում է, որ Հռոմն ընկել է։ Ի պատասխան բասիլևսը բարձրաձայն բացականչում է. «Ախր ես հենց նոր կերակրեցի նրան իմ սեփական ձեռքերով»։ Հարցն այն է, որ նա ուներ Հռոմ անունով մի հսկայական աքլոր։ Ներքինին, հասկանալով նրա խոսքերը, ասում է նրան, որ Հռոմ քաղաքն է կործանվել է Ալարիկի ձեռքով։ Հանգստանալով բասիլևսն ասում է. «Իսկ ես, իմ ընկեր, մտածեցի, որ իմ աքաղաղ Հռոմը մահացավ»։ Ասում են՝ այնքան հոյակապ էր այդ բասիլևսի անխոհեմությունը։
«Կայսր Հոնորիուսի սիրելիները» նկարը համարվում է Հարավային Ավստրալիայի պատկերասրահի հավաքածուի մաս, որին պատկանում է նաև 1892 թվականի Ջոն Ուոթերհաուսի Circe Invidiosa նկարը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.