Անշանի թագավորը (մ.թ.ա. 580-559 թթ.) From Wikipedia, the free encyclopedia
Կամբյուսես I կամ Կամբյուսես Ավագ (via Latin from Greek Καμβύσης, from Old Persian Kambūǰiya, Aramaic Knbwzy, մոտ մ. թ. ա. 600 - մ. թ. ա. 559, Պասարգադ, Պասարգադ, Ֆարս, Իրան), եղել է Անշանի թագավորը (մ.թ.ա. 580-559 թվականներ), Կյուրոս Բ Մեծի հայրը, կրտսեր որդին Կյուրոս I-ի[1] և Արուկկուի եղբայրը[2]։
Կամբիզ I | |
---|---|
Ծնվել է՝ | մոտ մ. թ. ա. 600 |
Մահացել է՝ | մ. թ. ա. 559 |
Վախճանի վայր | Պասարգադ, Պասարգադ, Ֆարս, Իրան |
Պասարգադ | |
Տոհմ | Աքեմենյաններ |
գերիշխան | |
Հայր | Cyrus I? |
Երեխաներ | Կյուրոս Բ Մեծ |
Կամբյուսեսը Աքեմենյան արքայատոհմի վաղ շրջանի շառավիղներից է։ Նա եղել է Թեյսպի թոռը և Կյուրոս I-ի որդին։ Նրա հորեղբայրը Արիարմնեսն էր, իսկ հորեղբոր որդին՝ Արսամեսը։
Ըստ Հերոդոտոսի` Կամբյուսեսը լավ ընտանիքի մարդ էր և ուներ դրական սովորույթներ։ Նա կառավարել էր Աստիագեսի` Մեդիայի թագավորի իշխանության ներքո։ Ամուսնացել է Մանդանայի` Աստիագեսի դստեր հետ[3]։ Նրանց ամուսնությունից ծնվել է իր ժառանգորդը` Կյուրոս Մեծը։ Ըստ Նիկոլաս Դամասկուսի` նրա իրական անունը եղել է Աթրադատես։ Նա պատերազմել և հետո մահացել է պարսկական սահմանին տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ, որտեղ որդու հետ կռվում էր Աստիագեսի դեմ։
Մահացել է մոտ մ.թ.ա. 559 թվականին, և կազմակերպվել է պատշաճ թաղում։
Ըստ Հերոդոտոսի` Աստիագեսը ընտրում է Կամբյուսեսին, որովհետև նա վտանգ չէր ներկայացնում մեդիական գահի համար։ Նա երազում էր, որ դուստրը որդի ունենա, որը կկառավարի Ասիան։ Այս բավարար պատճառ էր Կյուրոսի համար, որ գնարձ պապի ուղով և ստեղծեր Աքեմենյան կայսրությունը։
Որոշ գիտնականներ Կամբյուսես անունը կապում են սանսկրիտական ցեղային Կամբուջա անվան հետ, իսկ ոմանք էլ կարծում են, որ այն ծագել է էլամական անունից [4][5]։ Ջին Փրզիլուսկին բացատրում է ավստրիական (Կոլ կամ Մունդա) Կամբուջա անվամբ[6]։
Ֆրիդրիխ վոն Շպիգելը[7] Ստեն Կոնովը[8], Էրնստ Հերզֆելդը[9], Ձեյմս Հոփ Մուլտոնը[10], Վոջսիեխ Սկալմովսկին[11][12] և այլ գիտնականներ[13] մտածում են, որ Կամբյուսեսը (Կամբուջիա) ցեղային մականվան սանսկրիտ Կամբոջա ձևն է[7][9][14][15][16]։
Շպիգելը Կամբուջային (Կամբյուսես) և Կյուրոսին դիտարկում է որպես երկու նախապատմական լեգենդար հնդիրանական հերոսների, որոնք հետագայում բնական ուղով վերածնվել են Աքեմենյանների թագավորական ընտանիքում։ Ապա ավելացնում է, որ Կյուրոսի մասին պատմականն ու առասպելականը եղել են շատ շփոթեցնող[17]։
Ջեյմս Խոուպը Շպիգելի դիտարկումը համարում է լավագույնը այս երկու անվան վերաբերյալ եղած ծագումնաբանական բացատրություններից[10]։
Ի հակադրություն դրան՝ Առնոլդ Թոյնբին քննարկում է պարսկական երկու անունների՝ Կամբուջիայի և Կուրուշի ծագումը դիտարկում է որպես երկու եվրասիական քոչվորների անուններից առաջացած (սանսկրիտերեն տեքստերում հիշատակված Կամբյուսես և Կյուրոս անուններ), և որը, իր խոսքերով, թափանցել է Հնդկաստան և Իրան Ք․ա․ 8-7-րդ դարերում[18][19]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.