Կամալա Սելվարաջ
հնդիկ մանկաբարձ և գինեկոլոգ / From Wikipedia, the free encyclopedia
Կամալա Սելվարաջ (անգլ.՝ Kamala Selvaraj, օգոստոսի 21, 1959(1959-08-21), Թամիլ Նադու, Հնդկաստան), մանկաբարձ գինեկոլոգ Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգից։ Ծնվել է կինոդերասան Ջեմինի Գանեսանի ընտանիքում[1], իսկ 1990 թվականի օգոստոսին Հարավային Հնդկաստանում կատարել է առաջին արտամարմնային բեղմնավորումը[2]։ 2002 թվականին «Ձվարանների վաղաժամ ձախողում և դրա կառավարում» թեզի համար արժանացել է բժշկության դոկտորի գիտական աստիճանի։ Արժանացել է նաև «Լավագույն բժշկուհի-1993» և «Ռաջիվ Գանդիի հիշատակի ազգային ինտեգրման մրցանակ -1995» մրցանակներին[3]։ Ավելի քան 800 փոքրիկներ են ծնվել նրա հիվանդանոցի կողմից իրականացվող օժանդակ վերարտադրողական թերապիայի արդյունքում[4]։
Արագ փաստեր Կամալա Սելվարաջ, Ծնվել է ...
Ծնվել է | օգոստոսի 21, 1959(1959-08-21) (64 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Թամիլ Նադու, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գինեկոլոգ և մանկաբարձ |
Ծնողներ | հայր՝ Gemini Ganesan? |
Փակել