Կաղապար:Օրվա հոդված/Նոյեմբերի 9, 2014 թ.
From Wikipedia, the free encyclopedia
Թեսևս(հին հունարեն՝ Θησεύς, լատին․՝ Theseus), ըստ հին հունական դիցաբանության Աթենքի արքա Էգևսի (կամ Պոսեյդոն աստծո) և Էթրեի որդին, Աթենքի 11-րդ արքան։
Ատտիկայի դիցաբանության կենտրոնական կերպարն է, ինչպես նաև ողջ հունական դիցարանի ամենահայտնի կերպարներից մեկը։ Հիշատակվել է «Իլիական»-ում (1-ին 265) և «Ոդիսական»-ում (11-րդ 323, 631)։
Թեսևսը ուժի խորհրդանիշն է։ Թեսևսը մինչտրոյական պատերազմի հերոսների սերնդից է։ Թեսևսի ծնունդը արտառոց էր։ Հոր կողմից նրա նախնիներն էին Էրիքտոնիոսը, ով Հեփեստոսի որդին էր, որը մեծացել և դաստիարակվել էր Աթենասի տաճարում շարունակել...