Կաղապար:Օրվա հոդված/Հունվարի 19, 2017 թ.
From Wikipedia, the free encyclopedia
Հոլոքոստի ժխտման քրեական հետապնդում, Հոլոքոստի ժխտումը քրեականացնող համակարգ նացիոնալ-սոցիալիզմը և նեոնացիզմը արգելող առավել ընդհանրական օրենքների շրջանակներում, որոնք գոյություն ունեն աշխարհի ու հատկապես Եվրոպայի մի շարք երկրներում, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեծապես տուժել են նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսությունից։
![Երկրներ, որտեղ 2016 թվականի տվյալներով հոլոքոստի ժխտումը քրեական կարգով հետապնդվում է](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/72/Holocaust_Denial_Crime_2016.gif/640px-Holocaust_Denial_Crime_2016.gif)
Հոլոքոստի հանրային ժխտումը, նացիստների կատարած հանցագործություններին հավանություն տալը կամ դրանք արդարացնելն ուղղակիորեն արգելող օրենքներ ընդունված են Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Լիտվայում, Լյուքսեմբուրգում, Լեհաստանում, Ռուսաստանում, Սլովենիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, ինչպես նաև Կանադայում և Իսրայելում։ Համանման օրենքներ գործում են նաև Լիխտենշտայնում, Պորտուգալիայում, Չեխիայում և Սլովակիայում։ 2010 թվականին օրենքը, որը պատիժ է սահմանում տոտալիտար քաղաքական ռեժիմի կողմից իրականացրած հանցագործությունների ժխտման համար, ընդունվել է Հունգարիայում։
ԱՄՆ-ում հոլոքոստի ժխտումը քրեորեն պատժելի չէ, քանի որ սեփական հայացքների ազատ արտահայտումը պաշտպանված է ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխմամբ։ 2011 թվականին համանման որոշում է կայացրել նաև Իսպանիայի բարձրագույն դատարանը։ Դանիայում և Նորվեգիայում ժխտումը նույնպես... Ավելին⇒