Կաղամբաթիթեռ (լատին․՝ Pieris brassicae), ճերմակաթիթեռների ընտանիքի թիթեռ։ Հայաստանում հանդիպում է բոլոր մարզերում։ Թևերի բացվածքը 5,5-6 սմ է։

Կաղամբաթիթեռ
Կաղամբաթիթեռ (էգ)
Կաղամբաթիթեռ (էգ)
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Ճերմակաթիթեռներ (Pieridae)
Ցեղ Pieris
Տեսակ Կաղամբաթիթեռ (P. brassicae)
Միջազգային անվանում
Pieris brassicae

Ձվադրում

Thumb
Ձվադրումը

Ձմեռում է հարսնյակը։ Թիթեռների թռիչքը՝ մարտի վերջ-ապրիլի սկզբին։ Ձվադրում է խաչածաղկավոր բույսերի տերևների ստորին երեսին՝ միաշերտ խմբերով (մինչև 200 ձու)։ 1 էգը դնում է 250-300 ձու։ 3-4 օր անց ձվերից դուրս են գալիս թրթուրները (երկար է ՝ մինչև 6 սմ), որոնք սնվում են տերևների ստորին երեսին և ուտում են փափուկ հյուսվածքը։

Thumb
Կաղամբաթիթեռ

Սնունդ

Մինչև 2-րդ մաշկափոխությունը թրթուրները միասին են, ապա ցրվում են ամբողջ բույսի վրա։ Կախված ջերմաստիճանից՝ թրթուրները զարգանում են 17-30 օրում՝ 3-4 անգամ մաշկափոխվելով։ Սնվելն ավարտելով՝ թրթուրները մետաքսյա ոստայնի գոտիով ամրանում են հիմևանյութին և հարսնյակավորվում։ Տարեկան կարող է 3-4 սերունդ տալ։ Զանգվածային բազմացման տարիներին կաղամբաթիթեռների թրթուրները մեծ վտանգ են ներկայացնում բանջարանոցային կաղամբազգիների համար։

Պատկերասրահ

Տես նաև

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Thumb
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղամբաթիթեռ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղամբաթիթեռ» հոդվածին։

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.