Կալցիումի ֆոսֆատներ
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Կալցիումի ֆոսֆատներ, ֆոսֆորական թթվի կալցիումական աղեր։ Գործնական նշանակություն ունեն օրթոֆոսֆորական թթվի աղերը՝ օրթոֆոսֆատները.
- Օրթոֆոսֆորական թթվի եռտեղակալված կալցիումական աղ՝ Ca3 (PՕ4)2, անգույն բյուրեղային նյութ է, բնության մեջ հանդիպում է ապատիտ կամ հիդրօքսիլապատիտ միներալի տեսքով։ Մտնում է ոսկրի բաղադրության մեջ։ Կիրառվում է ապակու, շաքարի, ատամի մածուկի ու փոշու արտադրության մեջ, ինչպես նաև անասունների և թռչունների կերաբաժնում։
- Օրթոֆոսֆորական թթվի երկտեղակալված կալցիումական աղ՝ CaHP04, անգույն բյուրեղային նյութ է։ Ստացվում է օրթոֆոսֆորական թթվի և կրաքարի փոխազդեցությամբ։ Կիրառվում է որպես ֆոսֆորական պարարտանյութ՝ պրեցիպիտատ անվամբ։
- Օրթոֆոսֆորական թթվի միատեղակալված կալցիումական աղ՝ Ca (H2P04)2, անգույն, խոնավածուծ բյուրեղներ են։ Կիրառվում է որպես պարարտանյութ։
Արագ փաստեր Կալցիումի ֆոսֆատներ, Ընդհանուր տեղեկություններ ...
Կալցիումի ֆոսֆատներ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | կալցիումի ֆոսֆատներ |
Քիմիական բանաձև | Ca3(PO4)2 |
Ֆիզիկական հատկություններ | |
Մոլային զանգված | 310,177 ± 0,014 գ/մոլ գ/մոլ |
Ջերմային հատկություններ | |
Տրոհման ջերմաստիճան | 1 670 °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Փակել