![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e7/Kalomel_auf_Cinnabarit_-_Almaden%252C_Spanien.jpg/640px-Kalomel_auf_Cinnabarit_-_Almaden%252C_Spanien.jpg&w=640&q=50)
Կալոմել
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Կալոմել (հունարեն՝ καλός— գեղեցիկ և μέλας— սև), սնդիկի քլորիդ, , քլորաջրածնական թթվի սնդիկային աղը։ Անգույն փոշի է։ Կծու ալկալիների կամ ամոնիակի ազդեցությամբ սևանում է (այստեղից էլ՝ անվանումը)։ Սևացման պատճառը շատ մանր վիճակում սնդիկի առաջացումն է.
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e7/Kalomel_auf_Cinnabarit_-_Almaden%2C_Spanien.jpg/640px-Kalomel_auf_Cinnabarit_-_Almaden%2C_Spanien.jpg)
Խտությունը 7160 կգ/մ³ է։ Գոլորշիանում է առանց հալվելու, գոլորշիացման ջերմաստիճանը՝ 383, 7 °C։ Ջրում շատ քիչ է լուծվում։ Ստացվում է միարժեք սնդիկի աղերն աղաթթվով մշակելիս և այլ եղանակներով։ Կիրառվում է էլեկտրոդներ պատրաստելու համար, օրգանական սինթեզում (որպես կատալիզատոր), բժշկության մեջ (հակամանրէային միջոց)։ Բնության մեջ կալոմելը հազվադեպ հանդիպող միներալ է։ Առաջանում է սնդիկի հանքավայրերի օքսիդացման գոտում։ Ունի ալմաստի փայլ։ Կարծրությունը 1, 5 է՝ ըստ հանքաբանական սանդղակի։
![]() |
Սա միներալի կամ հանքանյութաբանության մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
![]() |
Սա գիտության Քիմիա բնագավառի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 181)։ ![]() |