Կալիումի հիդրօքսիդ, անօրգանական լուծույթ է, քիմիական բանաձևն է KOH։ Այն հայտնի է նաև կծու կալի և կաուստիկ պոտաշ անվանումներով։ 2005 թվին մոտ 700,000 - 800,000 տոննա կալիումի հիդրօքսիդ է արտադրվել։ Տարեկան NaOH (նատրիումի հիդրօքսիդ) արտադրվում է 100 անգամ ավելի շատ, քան KOH[5][6][7]:

Արագ փաստեր Կալիումի հիդրօքսիդ, Քիմիական բանաձև ...
Կալիումի հիդրօքսիդ
Thumb
Thumb
Քիմիական բանաձևKOH
Մոլային զանգված9,3E−26 կիլոգրամ գ/մոլ
Խտություն2,04 ± 0,01 գ/սմ³[1] գ/սմ³
Հալման ջերմաստիճան716 ± 1 ℉[1], 380 °C[2] և 406 °C[3] °C
Եռման ջերմաստիճան2415 ± 1 ℉[1], 1324 °C[2] և 1327 °C[3] °C
Գոյացան էնթալպիա−425,8 կՋ/մոլ կՋ/մոլ
Հալման էնթալպիա7,5 կՋ/մոլ կՋ/մոլ
Եռման էնթալպիա128,9 կՋ/մոլ կՋ/մոլ
Գոլորշու ճնշում1 ± 1 mm Hg[1]
Քիմիական հատկություններ
Բեկման ցուցիչ1,409 և 1,421[4]
Դասակարգում
CAS համար1310-58-3
PubChem14797
EINECS համար215-181-3
SMILES[OH-].[K+]
ЕС215-181-3
RTECSTT2100000
ChEBI14113
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Փակել

Հատկություններ

Կծու կալինդ պինդ, փխրուն սպիտակ նյութ է։

Հեշտ լուծվում է ջրի մեջ (լուծվում է ավելի լավ, քան կծու նատրոնը)։ Կծու կալին օդից արագ կլանում է ջուր և ածխաթթու գազ։

Կծու նատրոնի նման, կծու կալին փոխազդում է թթուների, թթվային օքսիդների և աղերի հետ՝

2 KOH + H2SO4 K2SO4 + 2H2O
2 KOH + CO2 K2CO3 + H2O
2 KOH + CuCl2 2 KCl + Cu(OH)2

Օգտագործումը

Շատ նպատակների համար կալիումի հիդրօքսիդը և նատրիումի հիդրօքսիդը փոխարինում են մեկը մյուսին, սակայն սովորաբար նատրիումի հիդրօքսիդն ավելի գերադասելի է ավելի էժան լինելու պատճառով։

Կալիումի հիդրօքսիդը հիմնականում օգտագործվում է հեղուկ օճառ և տարբեր տիպի կալիումի միացություններ ստանալու համար։

Այն օգտագործվում է բիոդիզելի արտադրության մեջ, քանի որ կալիումի հիդրօքսիդը ռեակցիայի մեջ է մտնում կենդանական յուղերի ճարպերի հետ։

Իր քայքայիչ հատկություների շնորհիվ կալիումի հիդրօքսիդը հաճախ օգտագործվում է դժվար մաքրվող մակերեսների մաքրման և ախտահանման համար։ Կենդանիներից հանված մաշկը մազերից ազատելու համար այն մի քանի ժամով պահում են կալիումի հիդրօքսիդի և ջրի լուծույթի մեջ։

Տեսեք նաև

Աղբյուրներ

  • Յու․ Վ․ Խոդակով, Լ․ Ա․ Ցվետկով և ուրիշներ։ «Քիմիա», Երևան, 1961։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.