Ծպեղ
From Wikipedia, the free encyclopedia
Ծպեղ` լանջավոր տանիքի կրող համակարգ։ Կազմված է թեք ծպեղնաոտերից, ուղղաձիգ կանգնակներից և թեքաններից։ Անհրաժեշտության դեպքում ներքևում կապվում է հորիզոնական ենթածպեղային հեծաններով։ Շենքի կրող պատերին հենվում է պատերի վրայով գցված 140÷160 մմ հաստության տափագերանների վրա։
Ծպեղնաոտը երկարացնելու համար նրա ծայրին ամրացվում է տախտակի կտոր` ծայրակցորդ։