Ծուղակ (շախմատ)
շախմատային հասկացություն / From Wikipedia, the free encyclopedia
Ծուղակ, շախմատում՝ հակառակորդին թվացյալ շահեկան շարունակության հրահրելու փորձ, որն իրականում սխալ է լինում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծուղակ (այլ կիրառումներ)
Ենթակատեգորիա | • մեթոդ • մարտավարություն • շախմատային մարտավարություն | |
---|---|---|
Մասն է | շախմատային տերմինաբանություն | |
Մարզաձև | շախմատ |
Լայն իմաստով, ըստ Յակով Նեյշտադտի, ծուղակը ցանկացած խորամանկ քայլ է, որը պարունակում է թաքնված սպառնալիք և նախորոշված է թշնամու վրիպման վրա[1]։
Նեղ իմաստով ծուղակը ոչ թե ցանկացած սխալի սադրանք է, այլ միայն այնպիսին, որը կապված է որոշակի ռիսկի հետ[1]։
Ծուղակները բնույթով կարող են դասակարգվել ըստ «սադրանքի բնույթի». դրանց մի մասը դրդում է բնական, ակնհայտ թվացող պատասխանի, որը սխալ է դուրս գալիս, իսկ մյուսները մրցակցին սադրում են «շատ ձեռնտու» թվացող ակտիվ գործողությունների։ Նաև տարբերակում են անողի համար ռիսկային և ոչ ռիսկային ծուղակներ[2]։
Հատկապես սիրված են սկզբնախաղային ծուղակները։ Նրանցից շատերը վաղուց հայտնի են, բայց հանդիպում են նաև նորույթներ՝ տնային պատրաստությունների տեսքով։
Երբեմն ծուղակը, հակառակորդի ճիշտ պատասխանի դեպքում, կարող է վատթարացնել ծուղակ դնողի դիրքը, ինչը հստակ արտացոլվում է Լեգալի մատում[2]։