From Wikipedia, the free encyclopedia
Ծխածաղիկ (լատին․՝ Petunia, ֆր.՝ petunia - ծխախոտ բառից), մորմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Ծխածաղիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մորմածաղկավորներ (Solanales) |
Ընտանիք | Մորմազգիներ (Solanaceae) |
Ցեղ | Ծխածաղիկ (Petunia) Juss., 1803 |
Տարածված է արևադարձային երկրներում՝ Հարավային Ամերիկայում, հիմնականում Բրազիլիաում, աճում է Պարագվաում, Բոլիվիաում, Արգենտինայում և Ուրուգվայում։ Մի տեսակը Petunia parviflora Juss.[1] հանդիպում է Հյուսիսային Ամերիկայում։
Ըստ տարբեր աղբյուրների տեսակը ընդգրկում է 15-ից 40 տեսակ։
Տեսակների շարքը պատկանում է Petunia դասին, ներկա ժամանակում պատկանում է այլ ցեղերի, հատկապես Calibrachoa Cerv ցեղին[2]։
Ցողունը ճյուղավորվող է՝ կպչուն գեղձային մազիկներով։ Տերևներն ամբողջաեզր Են։ Ծաղիկները խոշոր են, մեկական, մանուշակագույն, կարմիր կամ սպիտակ։ Ծաղկում է մայիսից մինչև ուշ աշուն։ Պտուղը տուփիկ է։ Կան նաև մի շարք խոշորածաղիկ սորտեր, որոնք օգտագործվում են ծաղկային ձևավորումներում և որպես սենյակային բույս։
Բազմացվում է սերմերով, բազմաթերթ սորտերը՝ կտրոններով։ Գեղազարդիչ է։
Հայտնի է 17[3], Հայաստանում մշակության մեջ՝ 1 տեսակ՝ Ծխածաղիկ հիբրիդային (P.hibrida)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.