![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/07/Agalychnis_callidryas.jpg/640px-Agalychnis_callidryas.jpg&w=640&q=50)
Ծառագորտեր
From Wikipedia, the free encyclopedia
Ծառագորտեր (լատին․՝ Hylidae), անպոչ երկկենցաղների կարգի ընտանիք։ Հայտնի է 39 ցեղի շուրջ 329 տեսակ։ Հայաստանում տարածված է իսկական ծառագորտերի ցեղի 2 տեսակ՝ սովորական ծառագորտ և փոքրասիական ծառագորտ։ Մանր և միջին ծառերի ծառաբնակ գորտեր են։ Մատների ծայրային ֆալանգները հաճախ սկավառակաձև լայնացած են՝ վերածված ծծիչների։ Դրանց օգնությամբ ծառագորտերը տեղաշարժվում են ուղղահայաց մակերեսներով։ Գորտնկիթը դնում են կլորավուն կույտերի տեսքով կամ խողովակաձև ոլորված տերևների մեջ, որտեղ կուտակվում է ջուր։ Շատերը խնամում են իրենց սերնդին։
Մանրամասն տեղեկատվություն ՞Ծառագորտեր, Գիտական դասակարգում ...
Ծառագորտեր | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Ranidae
Hylidae Rafinesque, 1815
|
||||||||||
Արեալ | ||||||||||
|
Փակել