From Wikipedia, the free encyclopedia
Խտացրած կաթ, կովի կաթի ջրազատված պահածո։
Տեսակ | սննդամթերք |
---|---|
Ենթատեսակ | կաթնամթերք |
Հիմնական | կաթ և շաքար |
Condensed milk Վիքիպահեստում |
Կաթնային պահածոների, ըստ յուղի և յուղազուրկ չոր նյութերի ստանդարտ կազմ ապահովելու համար, ելանյութը վերամշակելուց առաջ նորմալացվում է։ Կաթի նորմալացումը կատարվում է ըստ մեկ (յուղի պարունակություն), երկու (յուղ-սպիտակուց, յուղ-յուղազրկված մնացորդ, յուղ-թթվություն) կամ մի քանի (յուղ, չոր յուղազուրկ մնացորդ, ջուր, շաքար) ցուցանիշներով։ Հիմնականում լայն տարածվածություն և սպառում ունի շաքարով խտացրած կաթը։ «Շաքարով խտացրած կաթ» և պարզապես «խտացրած կաթ» եզրերը գրեթե գործածվում են որպես հոմանիշներ։ Շաքարով խտացրած կաթերը բավականին խիտ կազմություն ունեն։ Ալյումինե տարայի մեջ հերմետիկորեն փակվելուց հետո խտացրած կաթերը կարող են մի քանի տարի նույնիսկ առանց սառնարանային պայմանների պահպանվել և չփչանալ։
Նորմալացված կաթը պետք է պարունակի 2,5 կամ 3,2 % յուղ, 8-8,5 % չոր յուղազուրկ նյութեր և 11-12 % ընդհանուր չոր նյութեր։
Պահանջվող կազմով խառնուրդ ստանալու համար կաթին ավելացվում է յուղազուրկ կաթ, եթե անհրաժեշտ է իջեցնել յուղայնությունը և կաթնասեր՝ յուղայնությունը բարձրացնելու նպատակով։ Լայն օգտագործում ունի դեսերտային ուտեստների պատրաստման հարցում։
Խտացրած կաթը, ինչպես և կաթնամթերքից պատրաստված այլ աղանդերային մթերքներ, չեն համարվում հրուշակեղեն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խտացրած կաթ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.