Խորհրդա-գերմանական սահմանագծային պայմանագիր օգոստոսի 23-ին կնքված Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի երկրորդ լրացուցիչ արձանագրություն էր[1][2]։ Այն գաղտնի համաձայնություն էր կնքված 1939 թվականի սեպտեմբերի 28-ին Նացիստական Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև միացյալ ուժերով Լեհաստան ներխուժելուց հետո[3]։ Այն ստորագրել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Իոահիմ ֆոն Ռիբենտրոպը և Վյաչեսլավ Մոլոտովը Իոսիֆ Ստալինի ներկայությամբ։ Արձանագրության միայն փոքր հատվածն էր, որ դարձավ հանրային Նացիստական Գերմանիայում, իսկ ԽՍՀՄ-ում մնաց գաղտնի։ Պակտի երրորդ գաղտնի արձանագրությունը ստորագրվեց 1941 թվականի հունվարի 10-ին Ֆրիդրիպ Վերներ ֆոն Շուլենբերգի և Մոլոտովի միջև, որով Գերմանիան հայտնեց իր նկրտումների մասին Լիտվայի բաժանման հարցում, որից մի քանի ամիս անց սկսվեց հակախորհրդային Բարբարոսա ռազմագործողությունը[4]։
Գաղտնի հոդվածներ
Պայմանագրում ներառվեցին մի շարք գաղտնի հոդվածներ։ Այս հոդվածները թույլ տվեցին փոխանակել գերմանացի և խորհրդային ազգերին Լեհաստանի օկուպացված հատվածներում, վերախմբագրել Մոլոտով-Ռիբենտրոպ պակտով սահմանված հետաքրքրության շրջանակները, բացի այտ համաձայնություն ձեռք բերել արգելել որևէ լեհական գաղափարախոսություն, որն ուղղված կլինի մյուս կողմի դեմ։
Լեհաստան ներխուժման ժամանակ գերմանական Վերմախտը նվաճել էր Լյուբլինի վոևոդությունը և և Վարշավայի վոևորդությունը, որոնք Մոլոտով-Ռիբենտրոպ պակտով գտնվում էին խորհրդային հետաքրքրությունների շրջանակում։ Որպեսզի փոխհատուցվի ԽՍՀՄ-ի այս «կորուստ»-ը, պայմանագրի գաղտնի լրացմամբ Լիտվան մտավ ԽՍՀՄ-ի հետաքրքրությունների շրջանակում, բացառությամբ փոքր հատվածի։ Այս փոփոխությունից հետո ԽՍՀՄ-ը վերջնագիր ներկայացրեց Լիտվային, օկուպացրեց այն 1940 թվականի հունիսի 15-ին և հիմնադրեց Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.