From Wikipedia, the free encyclopedia
Խոսե դե Սալամանկա, (իսպ.՝ José de Salamanca y Mayol, մայիսի 23, 1811[1][2], Մալագա, Անդալուզիա, Իսպանիա - հունվարի 21, 1883[1][3], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ազնվական, քաղաքական գործիչ, գործարար։ Եղել է Իսպանիայի ֆինանսների նախարար, և կարճ ժամկետով, դե ֆակտո, 1847 թվականին եղել է վարչապետ[4]։
Խոսե դե Սալամանկա իսպ.՝ José de Salamanca, 1st Count of los Llanos | |
Կուսակցություն՝ | Moderate Party? |
---|---|
Կրթություն՝ | Գրանադայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ձեռնարկատեր |
Ծննդյան օր | մայիսի 23, 1811[1][2] |
Ծննդավայր | Մալագա, Անդալուզիա, Իսպանիա |
Վախճանի օր | հունվարի 21, 1883[1][3] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Մադրիդ, Իսպանիա |
Թաղված | Մադրիդի Սուրբ Իսադորի անվան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Ի ծնե անուն | իսպ.՝ José de Salamanca y Mayol |
Հայտնի է եղել է Իսպանիայի Իզաբելա II թագուհու գահակալման օրոք, պատասխանատու է եղել Մադրիդ քաղաքի ընդարձակման համար։ Մադրիդի Սալամանկա շրջանը կոչվում է նրա անունով[5]։ Նրա արկածախնդիր կյանքը լի է եղել վայրիվերումներով[4][5]։ Որպես գործարար՝ ձեռնարկել է մի շարք ծրագրեր, որոնց շնորհիվ ձևավորվել է ժամանակակից Իսպանիան. երկաթուղիներ, վարչական շրջանների կառուցում, բանկային ներդրումներ[6]։
1828 թվականին ավարտել է Գրանադայի Սան Բարտոլոմե և Սանտիագո իրավունքի և փիլիսոփայության քոլեջը։ Գրանադայում նա առաջին անգամ հանդիպում է Ֆերդինանդ VII-ի բացարձակ ռեժիմի դեմ հանդես եկողներին, այդ թվում և Մարինա դե Պինեդա Մունյոսին[4][5]։ Կարճ ժամանակ անց, երբ նա վերադառնում է իր հայրենի Մալագա, լիբերալ գեներալ Խոսե Մարիա Տոռիխոսը ձերբակալվում է պետական հեղաշրջման համար։ Սալամանկան հավանաբար ներգրավված է լինում հեղաշրջման մեջ[6]։ Նա մեկնում է Մադրիդ Տոռիխոսի համար ներողություն խնդրելու[7]։ Նրա հեղափոխական եռանդը որոշ ժամանակ հանդարտվում է, և նա, ի շնորհիվ հոր Սեա Բերմուդեսի հետ բարեկամական կապերի, ով նախարարների խորհրդի նախագահ էր (վարչապետը), 1833 թվականին Սալամանկան նշանակվում է Ալիկանտե համայնքի Մոնովար քաղաքի քաղաքապետ[4]։ 1837 թվականի նոր պրոգրեսիվ սահմանադրությունից հետո Սալամանկան դառնում է Մալագայի փոխքաղաքապետ։ Պաշտոնավարելու համար նա տեղափոխվում է Մադրիդ[4]։
Կարճ ժամկետով նա դառնում է Մադրիդի առաջին ատյանի դատավոր, 1839 թվականին պաշտոնապես ձեռք է բերում աղի մենաշնորհ, սկսում ներդրումներ անել ֆոնդային բորսայում։ 1847 թվականի մարտի 28-ին Խոակին Ֆրանցիսկո Պաչեկոյի կառավարությունում նա նշանակվում է Իսպանիայի ֆինանսների նախարար[4], երբ հոկտեմբերին կառավարությունը ցրվում է, նա կարճ ժամկետով «դե ֆակտո» դառնում է վարչապետ, սակայն երբ կառավարությունը բացահայտում է նրա ենթադրյալ ֆինանսական խախտումները, նրան փոխարինում է Ֆլորենսիո Գարսիա Գոյենան[4]։ Մինչև 1849 թվականը Սամալկանը աքսորվում է Ֆրանսիա։
Սալամանկան հիմնադրել է Իզաբելա II բանկը (1844) և Կադիսի բանկը (1846)[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.