![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3b/Jose_zorrilla.jpg/640px-Jose_zorrilla.jpg&w=640&q=50)
Խոսե Սոռիլյա ի Մորալ
From Wikipedia, the free encyclopedia
Խոսե Սոռիլյա ի Մորալ (իսպ.՝ Zorrilla у Moral, փետրվարի 21, 1817(1817-02-21)[1][2][3][…], Վալյադոլիդ, Իսպանիա[4] - հունվարի 23, 1893(1893-01-23)[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[4]), իսպանացի բանաստեղծ, դրամատուրգ։ Իսպանական խոշորագույն ռոմանտիկներից։
Խոսե Սոռիլյա ի Մորալ | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | իսպ.՝ José Zorrilla Moral de la Torre Ugarte |
Ծնվել է | փետրվարի 21, 1817(1817-02-21)[1][2][3][…] |
Ծննդավայր | Վալյադոլիդ, Իսպանիա[4] |
Վախճանվել է | հունվարի 23, 1893(1893-01-23)[1][2][3][…] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Մադրիդ, Իսպանիա[4] |
Գերեզման | Սան Խուստո գերեզմանատուն[5] և Panteón de Hijos Vallisoletanos Ilustres[6] |
Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Royal University of Toledo?, Վալյադոլիդի համալսարան և Royal Seminary of Nobles of Madrid? |
Ուշագրավ աշխատանքներ | Don Juan Tenorio? |
Անդամակցություն | Իսպանիայի արքայական ակադեմիա[7] |
Ազգականներ | Ռոսա Չասել |
![]() | |
![]() |
Սկզբնական շրջանում գրել է խռովահույզ քնարական բանաստեղծություններ («Բանաստեղծություններ», համար 1-8, 1837-1840, ժողովածու), հետագայում դիմել է իսպանական միջնադարին՝ այն հակադրելով բուրժական արդիականությանը («Տրուբադուրի երգը», համար 1-3, 1840-1841, ժողովածու, «Կապիտան Մոնտոյան», 1839, «Անտառային շուշան», 1845, կրոնախրատական ավանդազրույցներ, «Գրանադա», 1852, Էպիկական պոեմ)։
Նրա դրամաները (հիմնականում ազգային, պատմահերոսական սյուժեներով) հիմնավորում են ժողովրդի ու միապետության միաբանության գաղափարը («Կոշկակարն ու թագավորը», համար 1-2, 1840-1841)։ «Դոն Ժուան Տենորիո» (մաս 1-2, 1849) դրամայում Դոն Ժուանը պատկերված է որպես իդեալական սեր որոնող։