From Wikipedia, the free encyclopedia
Խոսե Պասիանո Լաուրել ի Գարսիա (իսպ.՝ José Paciano Laurel y García, մարտի 9, 1891[1][2][3], Tanauan, Բատանգաս, Captaincy General of the Philippines, Նոր Իսպանիայի փոխարքայություն, Իսպանական կայսրություն, Իսպանիա - նոյեմբերի 6, 1959[1][2][3], Մանիլա, Ֆիլիպիններ), ֆիլիպինցի քաղաքական գործիչ, այսպես կոչված Ֆիլիպինների երկրորդ հանրապետության նախագահ, որը եղել է խամաճիկային պետություն՝ ստեղծված Ճապոնիայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այնուամենայնիվ, ժամանակակից Ֆիլիպիններում նա ճանաչվում է որպես երկրի երրորդ նախագահ։
Խոսե Լաուրելը ծնվել է ֆիլիպինցիների հարուստ ընտանիքում, 1915 թվականին ավարտել է իրավաբանական քոլեջը, ապա 1919 թվականին՝ Ֆիլիպինների Սանտո Տոմասի համալսարանը և ԱՄՆ-ի Եյլի համալսարանի իրավաբանական դպրոցը։ Հայրենիք վերադառնալուց հետո՝ 1922-1923 թվականներին, դարձել է Ֆիլիպինների ներքին գործերի և տեղական ինքնակառավարման նախարար։ Ավելի ուշ եղել է սենատոր Ֆիլիպինների Սենատում և Գերագույն դատարանի անդամ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ 1942 թվականին ճապոնական զորքերը գրավել են Ֆիլիպինները, Լաուրելը համագործակցել է ճապոնական օկուպացիոն իշխանությունների հետ և մասնակցել ժամանակավոր կառավարության կազմակերպմանը, այնուհետև դարձել սահմանադրության նախապատրաստման կոմիտեի նախագահ։ 1943 թվականի ընտրություններում ընտրվել է Ֆիլիպինների երկրորդ հանրապետության նախագահ։ Արևելաասիական մեծ խորհրդաժողովը տեղի է ունեցել 1943 թվականին Տոկիոյում։ Պատերազմի ժամանակ Լաուրելի վրա երկու անգամ հարձակվել են պարտիզանները։ Երբ 1945 թվականի մարտին իրենց պաշտպանության համար լրացուցիչ Ճապոնական ուժեր են եկել Ֆիլիպիններ Տոմոյուկի Յամասիտայի հրամանատարությամբ, նա զգալի աջակցություն է ցուցաբերել նրան։ 1945 թվականի օգոստոսի 15-ին Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո Լաուրելը հայտարարել է Ֆիլիպինների Հանրապետության կառավարության լուծարման մասին, և շուտով ամերիկյան օկուպացիոն իշխանությունները գեներալ Դ. Մաքարթուրի գլխավորությամբ ձերբակալել են Լաուրելին և բանտարկել Տոկիոյի Սուգամո բանտում։
1946 թվականի հուլիսին Լաուրելը վերադարձել է Ֆիլիպիններ։ 1948 թվականին այդ ժամանակվա նախագահ Մանուել Ռոխասը ներում է շնորհել նրան։ Լաուրելին առաջին անգամ աջակցություն է ցուցաբերվել երկրում, 1951 թվականին նա ընտրվել է Սենատի անդամ, ինչպես նաև նախագահական ընտրություններում սատարել է Ռ. Մագսայսային։ 1954 թվականին այցելել է Միացյալ Նահանգներ որպես պատվիրակության ղեկավար, որը պետք է կնքեր մի շարք առևտրային համաձայնագրեր։ 1957 թվականին հեռացել է քաղաքականությունից և մահացել է 1959 թվականին[5]։
Լաուրելն ամուսնացել է Պասենսիա Հիդալգոյի հետ 1911 թվականի ապրիլի 9-ին[6]։ Նրանք ունեցել են ինը երեխա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.