![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/85/Clean_mobility_instead_of_dirty_traffic.jpg/640px-Clean_mobility_instead_of_dirty_traffic.jpg&w=640&q=50)
Խելացի քաղաք
From Wikipedia, the free encyclopedia
Խելացի քաղաք, (անգլ.՝ smart city) քաղաքային տարածք, որը օգտագործում է տարբեր տեսակի էլեկտրոնային բանացանցի (IoT) սենսորներ՝ տվյալներ հավաքելու և ապա այդ տվյալներով քաղաքի ռեսուրսներն ու ակտիվները արդյունավետ կառավարելու համար։ Այն նեռարում է տվյալներ՝ հավաքագրված քաղաքացիներից, սարքերից և ակտիվներից, որոնք մշակվում և վերլուծվում են երթևեկության և տրանսպորտի համակարգերի, էլեկտրակայանների, ջրամատակարարման ցանցերի, թափոնների կառավարման համակարգերի ,հանցագործությունների հայտնաբերման, տեղեկատվական համակարգերի, դպրոցների, գրադարանների, հիվանդանոցների և համայնքային այլ ծառայությունների վերահսկման և կառավարման համար։ Խելացի քաղաք հասկացությունը ինտեգրում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) և IoT ցանցին միացված տարբեր ֆիզիկական սարքեր՝ քաղաքի գործողությունների և ծառայությունների արդյունավետությունը օպտիմալացնելու համար և քաղաքացիների միանալու համար։ Խելացի քաղաք տեխնոլոգիան թույլ է տալիս քաղաքային իշխանություններին ուղղակիորեն համագործակցել ինչպես համայնքային, այնպես էլ քաղաքային ենթակառուցվածքների հետ, ինչպես նաև թույլ է տալիս վերահսկել, թե ինչ է կատարվում քաղաքում և ինչպես է այն զարգանում։ ՏՀՏ-ն օգտագործվում է քաղաքային ծառայությունների որակի, արտադրողականության, ինտերակտիվության բարձրացման, ծախսերի և ռեսուրսների սպառման նվազեցման և քաղաքացիների ու կառավարության միջև կապի ավելացման համար[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/85/Clean_mobility_instead_of_dirty_traffic.jpg/640px-Clean_mobility_instead_of_dirty_traffic.jpg)