![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/68/Xabi_Alonso_FCB.jpg/640px-Xabi_Alonso_FCB.jpg&w=640&q=50)
Խավի Ալոնսո
իսպանացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Խավի Ալոնսո Օլանո (իսպ.՝ Xabier Alonso Olano, ավելի հայտնի Խավի Ալոնսո (իսպ.՝ Xabi Alonso, նոյեմբերի 25, 1981(1981-11-25)[1][2][3][…], Տոլոսա, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, «Բավարիա Մյունխեն» ֆուտբոլային ակումբի և ազգային հավաքականի կիսապաշտպան։ Երեք Աշխարհի առաջնության մասնակից (2006, 2010 և 2014), ինչպես նաև երեք Եվրոպայի առաջնության (2004, 2008, 2012)։
Խավի Ալոնսո իսպ.՝ Xabi Alonso | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Խավիեր Ալոնսո Օլանո | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 25, 1981(1981-11-25)[1][2][3][…] (42 տարեկան) | ||
Ծննդավայր | Տոլոսա, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա | ||
Հասակ | 1.83 սմ | ||
Քաշ | 76 կիլոգրամ | ||
Դիրք | Կիսապաշտպան | ||
Պատանեկան կարիերա | |||
1995-1997 |
![]() | ||
1997-1998 |
![]() | ||
1998-1999 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
1999-2000 |
![]() | 39 | (2) |
2000-2004 |
![]() | 114 | (9) |
2000-2001 |
→ ![]() | 14 | (0) |
2004-2009 |
![]() | 143 | (5) |
2009-2014 |
![]() | 158 | (4) |
2014-2017 |
![]() | 79 | (5) |
Ընդհանուր | 547 | (35) | |
Ազգային հավաքական | |||
2000 |
![]() | 1 | (0) |
2002-2003 |
![]() | 9 | (0) |
2003-2014 |
![]() | 114 | (16) |
2001-2012 |
![]() | 5 | (0) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Խմբային մակարդակում Ալոնսոն Չեմպիոնների Լիգայի (2004/05, 2013/14), ՈՒԵՖԱ Սուպերգավաթի (2005, 2014), Անգլիայի գավաթի (2005/06), Անգլիայի Սուպերգավաթի (2006), Իսպանիայի գավաթի (2010/11, 2013/14), Իսպանիայի առաջնության (2011/12) և Իսպանիայի Սուպերգավաթի (2012)։ Ազգային հավաքականի կազմում Խավին Եվրոյի կրկնակի (2008, 2012) և Աշխարհի առաջնության (2010) հաղթող է։
Ալոնսոն սկսել է իր կարիերան Գիպուսկոա շրջանում, «Ռեալ Սոսեդադ»-ում, դեբյուտը կատարել է այդ թիմում 1999 թվականին։ 2000/01 մրցաշրջանում Խավին վարձավճարով տեղափոխվեց երկրորդ դիվիզոն «Էյբար» ֆուտբոլային ակումբը կես տարով։ Վերադառնալով՝ Ալոնսոն դարձավ հիմնական խաղացող։ 2001/2002 մրցաշրջանում բասկը խփեց իր առաջին գոլը։ Հաջորդ մրցաշրջանում Ալոնսոն խաղում էր առանցքային դեր՝ նվաճելով արծաթյա մեդալ առաջնությունում, դրա շնորհիվ էլ թիմը կարող էր որակավորվել Չեմպիոնների Լիգա։ 2003/04 մրցաշրջանը դարձավ Խավիի համար վերջինը «Ռեալ Սոսեդադի» կազմում։ 2004 թվականի ամռանը Խավին տեղափոխվեց «Լիվերպուլ» 10,5 մլն £ դիմաց։ Առաջին իր մրցաշրջանում «կարմիրների» կազմում իսպանացին հաղթեց Չեմպիոնների լիգան։ 2005/06 մրցաշրջանում Խավին նվաճեց ևս երկու մրցանակ՝ Եվրոպայի Սուպերգավաթ և Անգլիայի գավաթ։ Վերջին երեք մրցաշրջանում «Էնֆիլդում» իսպանացին հաղթեց Անգլիայի սուպերգավաթը, ինչպես նաև հասավ մինչև եզրափակիչ Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև նվաճեց արծաթյա մեդալ Անգլիայի առաջնությունում։ 2009 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ալոնսոն 30 մլն. € դիմաց տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»[4], որտեղ դարձավ Չեմպիոնների լիգայի[5], Իսպանիայի առաջնության և սուպերգավաթի գավաթակիր, ինչպես նաև Իսպանիայի գավաթի կրկնակի հաղթող։ 2014 թվականին, հինգ տարի անցկացնելով «Ռեալում», Խավին տեղափոխվեց մյունխենի «Բավարիա», կնքելով երկու տարվա պայմանագիր[6]։
Ալոնսոն իր նորամուտը Իսպանիայի ազգային հավաքականում նշեց 2003 թվականի ապրիլի 30-ին, 22 տարեկանում, Էկվադորի ազգային հավաքականի հետ ընկերական խաղով, որում իսպանացիները հաղթեցին 4:0 հաշվով։ Ազգային հավաքականում հանդես գալու ընթացքում, Ալոնսոն հաղթեց Եվրո-2008-ում, Եվրո-2012-ում և ԱԱ-2010-ում, ինչպես նաև ներկայացրեց իր երկիրը Եվրո-2004-ում և ԱԱ-2006-ում։ 2012 թվականի հունիսի 23-ին Ալոնսոն անցկացրեց իր 100-րդ հանդիպումը Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Եվրո 2012-ի քառորդ եզրափակչում Ֆրանսիայի դեմ՝ նա տոնեց այդ իրադարձությունը, խփելով 2 գնդակ, և դուրս բերեց Իսպանիային կիսաեզրափակիչ։
Ալոնսոն առանձնանում է երկար տարածություններից գոլ խփելու ունակությամբ։ Անգլիայի գավաթի հանդիպման ժամանակ «Լուտոն Թաունի» դեմ խաղում 2006 թվականի հունվարին նա խփեց երկու գոլ հեռավոր տարածությունից, որոնցից մեկի հեռավորությունը 60 մետր է։ 2006 թվականի սեպտեմբերին Ալոնսոն խփեց ևս մեկ գոլ իր կիսադաշտից Անգլիայի Պրեմիեր Լիգայի «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղում։