From Wikipedia, the free encyclopedia
Խավիեր Խերարդո Միլեյ (իսպ.՝ Javier Gerardo Milei, հոկտեմբերի 22, 1970, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի քաղաքական գործիչ, գործարար և տնտեսագետ, ազգային պատգամավոր Բուենոս Այրեսից (2021 թվականից) և «Ազատությունը մոտենում է» քաղաքական կոալիցիայի առաջնորդ (2019 թվականից)։ Արգենտինայի ընտրված նախագահ (2023 թվականից)։
Խավիեր Միլեյ իսպ.՝ Javier Gerardo Milei | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Ազգություն | Croats in Argentina? |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Կրոն | կաթոլիկություն[1] և խիստ հետևողական հուդաիզմ |
Կրթություն | Q124750910? (1988)[2], University of Belgrano? (1993), IDES? և Torcuato di Tella University? |
Մասնագիտություն | տնտեսագետ, գրող, ուսուցիչ, հաղորդավար, ռադիոհաղորդավար, քաղաքական գործիչ, հեռուստամեկնաբան և պետական ծառայող |
Զբաղեցրած պաշտոններ | Պատգամավորների պալատի անդամ, President of La Libertad Avanza (Argentina)? և Արգենտինայի նախագահ |
Կուսակցություն | Freedom Advances?[3], Avanza Libertad?[4] և Libertarian Party?[5][6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | javiermilei.com |
Ստորագրություն | |
Javier Milei Վիքիպահեստում |
Միլեյը պաշտպանում է ավստրիական տնտեսական մտքի դպրոցը և իրեն համարում է «կարճաժամկետ մինարխիստ», բայց «փիլիսոփայորեն անարխակապիտալիստ է»։ Նա Արգենտինան համարում է «հարկային դժոխք» և հանդես է գալիս պետական ծախսերի արագ կրճատման օգտին՝ բյուջեն հավասարակշռելու համար։
Միլեյը լայնորեն հայտնի է դարձել իր կանոնավոր հեռուստատեսային ելույթներով, որտեղ նա քննադատել է Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների, Մաուրիսիո Մակրիի և Ալբերտո Ֆեռնանդեսի վարչակազմերը՝ անվերահսկելի ծախսերի և բյուջեի ճշգրտումների բացակայության համար։
2021 թվականից Միլեյն ազգային պատգամավոր է (Արգենտինայի ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի անդամ) Բուենոս Այրես ինքնավար քաղաքի «Ազատությունը մոտենում է» կոալիցիայից։ Նա խոստացել է չքվեարկել ո՛չ հարկերի բարձրացման, ո՛չ նոր հարկերի օգտին[10]։
Միլեյը 2023 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվել է Արգենտինայի համընդհանուր ընտրություններում՝ որպես փոխնախագահի թեկնածու ընտրելով Վիկտորյա Վիլյարոելին[11]։ 2023 թվականի օգոստոսի 13-ին Արգենտինայի նախնական ընտրություններում նա միայնակ հավաքել է ավելի շատ ձայներ (29,86%), քան որևէ քաղաքական ճակատ[12][13]։ Նա անցել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ մրցակցել է Սերխիո Մասսայի հետ[14]։ 2023 թվականի նոյեմբերի 19-ին նա հաղթել է ընտրությունների երկրորդ փուլում՝ 56 տոկոսով Մասսայի 44 տոկոսի դիմաց և դարձել ընտրված նախագահ[15]։
Խավիեր Միլեյը ծնվել է 1970 թվականին ավտոբուսի վարորդի ընտանիքում։ Նա հաճախել է Կարդենալա Կոպելոոյի միջնակարգ դպրոցը։ 12 տարեկանում նա հայտարարել է, որ որոշել է կարիերան շարունակել տնտեսագիտության ոլորտում այն բանից հետո, երբ Խոսե Ալֆրեդո Մարտինես դե Օսի ուշ տնտեսական կառավարումը երկիրը հանգեցրել է հիպերինֆլյացիայի։ Ուշ պատանեկության և վաղ հասունության տարիներին մինչև 1989 թվականը նա եղել է «Չակարիտա Ջունիորսի» դարպասապահ։ Նա նաև երգել է Everest խմբում, որը հիմնականում կատարել է The Rolling Stones-ի քավերները[16]։
Միլեյը ստացել է տնտեսագիտության աստիճան Բելգրանոյի համալսարանում, ինչպես նաև երկու մագիստրոսի կոչում՝ Instituto de Desarrollo Económico y Social-ում և Torcuato di Tella համալսարանում[17]։
Ավելի քան քսան տարի Միլեյը եղել է մակրոէկոնոմիկայի, աճի տնտեսագիտության և միկրոէկոնոմիկայի պրոֆեսոր։ Նա տնտեսական աճի փորձագետ է և մի շարք տնտեսական առարկաներ է դասավանդել Արգենտինայի և արտերկրի համալսարաններում։ Գրել է ավելի քան հիսուն գիտական աշխատություն[17][18]։
Միլեյն աշխատել է որպես գլխավոր տնտեսագետ Maxima AFJP-ում (մասնավոր կենսաթոշակային ընկերություն), գլխավոր տնտեսագետ Estudio Broda-ում (ֆինանսական խորհրդատվական ընկերություն) և որպես պետական խորհրդատու Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում։ Նա նաև եղել է ավագ տնտեսագետ HSBC Արգենտինայում և Corporación América մասնավոր ընկերությունում, որտեղ տասնհինգ տարի աշխատել է որպես գլխավոր տնտեսագետ և ֆինանսական խորհրդատու։ Նա աշխատել է որպես գլխավոր տնտեսագետ մի քանի ազգային և միջազգային պետական կառույցներում։ 2012 թվականից Միլեյը գլխավորել է ազգային վերլուծական Fundación Acordar կենտրոնի տնտեսական հետազոտությունների բաժինը։ Նա ընդգրկված է եղել նաև Միջազգային առևտրային պալատի և Համաշխարհային տնտեսական ֆորումի տնտեսական քաղաքականության խմբում (G20-ի խորհրդական)[19][20]։
Քաղաքական դիտորդները նրա գաղափարական հայացքները դասակարգել են որպես աջակողմյան ազատական և պահպանողական հակումների[21][22], ինչպես նաև աջ պոպուլիստական և ծայրահեղ աջ քաղաքականության խառնուրդ[12]։ Սոցիալիզմին հակադրվելու գործում Միլեյն աջակցում է Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին և ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին[23]։ Նա մտերիմ է իսպանական պահպանողական Vox կուսակցության[24], ինչպես նաև Չիլիի նախագահի պահպանողական նախկին թեկնածու Խոսե Անտոնիո Կաստուի հետ։
Միլեյը ստորագրել է Մադրիդյան խարտիան՝ իսպանական «Ձայն» կուսակցության կազմած մի փաստաթուղթ, որում ձախ խմբերը նկարագրվում են որպես Իբերո-Ամերիկայի թշնամիներ, որոնք մասնակցում են «հանցավոր նախագծին», որը գտնվում է «Կուբայի ռեժիմի հովանու ներքո»։ Այդ փաստաթուղթը նա ստորագրել է այլ քաղաքական գործիչների հետ, ինչպիսիք են Պերուից Ռաֆայել Լոպես Ալիագան, Չիլիից Խոսե Անտոնիո Կաստը և Ժաիր Բոլսոնարուի որդին՝ Էդուարդո Բոլսոնարոն Բրազիլիայից[25]։
Միլեյը դեմ է հանդես գալիս աբորտների իրավունքներին[26] և հրապարակայնորեն կրկնել է իր խիստ հակաաբորտային դիրքորոշումը[27][28]՝ հայտարարելով, որ աբորտը խախտում է չհարձակման սկզբունքը. նա դա դիտարկել է որպես ունեցվածքային հակամարտություն կամ սեփականության խնդիր[29], և համեմատություններ է անցկացրել աբորտի և գողության միջև[30][31]։ 2021 թվականի սեպտեմբերին պատասխանելով O Globo թերթի լրագրողի հարցին 10-ամյա աղջկա բռնաբարության հետ կապված աբորտի դեպքի մասին՝ Միլեյը հայտարարել է, որ նման հանգամանքներում աբորտը միևնույն է սպանություն է[32]։ Նրա կարծիքով՝ հղիության արհեստական ընդհատումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ մոր կյանքին վտանգ է սպառնում[33]։
Միլեյը հերքում է գլոբալ տաքացման գոյությունը՝ անտեսելով կլիմայի փոփոխության գիտական կոնսենսուսը, և այն վերագրում է սոցիալիստական հորինվածքին[34][35]։ Նա ասում է, որ կլիմայի փոփոխության հետ կապված վախերը ոչ այլ ինչ են, եթե ոչ «նեոմարքսիստների քարոզած կեղծիք»[36]։ Միլեյը հայտարարել է, որ խնդիր չունի միասեռ ամուսնությունների հետ և անտարբեր է դրանց նկատմամբ. ամուսնությունը նա դիտարկում է որպես պայմանագիր և դեմ է դրան որպես «ինստիտուտի»[37]։
Միլեյը տեսականորեն անարխակապիտալիստ է, գործնականում նա իրեն համարում է մինարխիստ, ինչպես նաև իրեն անվանում է լիբերալ-ազատական[38]։ Նա հաճախ է հիշատակում 1989-1999 թվականներին Արգենտինայի նախագահ Կառլոս Մենեմին և նրա էկոնոմիկայի նախարար Դոմինգո Ֆելիպե Կավալոյին[39]։ Բացի այդ, նա պաշտպանում է ազատական մտածող Խուան Բաուտիստա Ալբերդիի և նրա սահմանադրության գաղափարներն ու արժեքները, ինչպես նաև Ալբերտո Բենեգաս Լինչին և 1980-ական թվականների սերունդը[40]։
Արտաքին քաղաքականության վերաբերյալ Միլեյը հայտարարել է, որ Արգենտինայի նախագահ ընտրվելու դեպքում ԱՄՆ-ն ու Իսրայելը կլինեն իր գլխավոր դաշնակիցները։ Նա նաև հայտնել է Իսրայելում Արգենտինայի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու իր մտադրությունը[41][42]։
2022 թվականի սկզբին Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբում Միլեյը ուկրաինական դրոշով մտել է Արգենտինայի ազգային կոնգրեսի պալատ՝ ցույց տալով իր դիրքորոշումը հակամարտության նկատմամբ[43]։ Հասարակական կարգի քաղաքականության կողմնակից Միլեյը կողմ է զենքի անսահմանափակ սեփականությանը[44]՝ նշելով, որ Արգենտինային պետք են զինված ուժեր՝ «կրկին իշխանություն ունենալու համար»[45]։ Նա աջակցում է Սալվադորում Նայիբ Բուկելեի վարած կոշտ քաղաքականությանը։ Մոդելն ուղղակիորեն չմերժելու խոհեմ մոտեցում ցուցաբերելով՝ նա հայտարարել է. «Սկզբունքորեն, մենք ասում ենք, որ պետք է ուսումնասիրենք այդ մոդելը, և այն, ինչ արել է Նաուելը [Սոտելոն, պատգամավոր], գնացել է այն ուսումնասիրելու [Սալվադոր]։ Մենք ուսումնասիրում ենք մոդելը, քանի որ այն չափազանց հաջող է եղել»[45]։
2023 թվականի օգոստոսին Միլեյը հայտարարել է, որ կքննարկի նախկին նախագահ Մաուրիսիո Մակրիին արտերկրում Արգենտինայի դեսպան նշանակելու հարցը, եթե հաղթի 2023 թվականի հոկտեմբերի համընդհանուր ընտրություններում[46]։
Թվական | Պաշտոն | Քաղաքական ուժ | Քվեներ | Արդյունք | |||
---|---|---|---|---|---|---|---|
Ընդամենը | % | Տեղ | |||||
2023 | Արգենտինայի նախագահ | «Ազատությունը մոտենում է» | 14․345․078 | 55,75% | 1-ին | Ընտրված |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.