From Wikipedia, the free encyclopedia
Ժաիր Մեսիաս Բոլսոնարու (պորտ.՝ Jair Messias Bolsonaro, մարտի 21, 1955[1][2], Glicério, Fourth Brazilian Republic[2]), բրազիլացի պետական և քաղաքական գործիչ։ 2018 թվականի հոկտեմբերի 28-ին Բրազիլիայում կայացած ընտրություններում ընտրվել է Բրազիլիայի նախագահ։ 2023 թվականի հունիսի 30-ին Բրազիլիայի Գերագույն ընտրական դատարանն արգելափակել է Բոլսոնարոյին պաշտոն ստանձնելու հնարավորությունը մինչև 2030 թվականը՝ ընտրակեղծիքների վերաբերյալ իր անհիմն պնդումների միջոցով ընտրությունների վավերականությունը խաթարելու փորձի և իր իշխանությունը չարաշահելու համար[13]։
Ժաիր Բոլսոնարու բրազ.-պորտ.՝ Jair Bolsonaro | |
Կուսակցություն՝ | Liberal Party? |
---|---|
Կրթություն՝ | Academia Militar das Agulhas Negras? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և սպա |
Դավանանք | քրիստոնեություն |
Ծննդյան օր | մարտի 21, 1955[1][2] (69 տարեկան) |
Ծննդավայր | Glicério, Fourth Brazilian Republic[2] |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Ի ծնե անուն | բրազ.-պորտ.՝ Jair Messias Bolsonaro |
Հայր | Percy Geraldo Bolsonaro?[3] |
Ամուսին | Rogéria Bolsonaro?[4], Ana Cristina Valle?[5][6][7] և Միշել Բոլսոնարու[8] |
Զավակներ | Flávio Bolsonaro?, Carlos Bolsonaro?, Eduardo Bolsonaro?, Renan Bolsonaro? և Laura Bolsonaro? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Բրազիլիայի ռազմական ռեժիմի ժամանակաշրջանում՝ 1977 թվականին ավարտելով Ագուլյաս֊Նագրասի ռազմական ակադեմիան՝ եղել է դեսանտային զինվոր և հրետանավոր։ Ռազմական ռեժիմի տապալումից հետո նա սկսեց զբաղվել քաղաքականությամբ։ Ծառայելով 17 տարի՝ արժանացավ կապիտանի կոչման։ Հայտնի դարձավ 1986 թվականին՝ «Veja» ամսագրին տված հարցազրույցի շնորհիվ, որում իր դժգոհությունն էր հայտնում բանակի ցածր աշխատավարձերի, ինչպես նաև բյուջետային կրճատումների պատճառով սպաներին աշխատանքից ազատելու համար։
Առաջին անգամ պատգամավոր ընտրվել է Ռիո դե Ժանեյրոյի քաղխորհրդում՝ 1988 թվականին, այդ ժամանակավանից ի վեր՝ 7 անգամ դարձել է ազգային խորհրդարանի պատգամավոր։ 2014 թվականին Բրազիլիայում կայացած ընտրություններին Ռիո դե Ժանեյրո նահանգից ամենաշատը նրա օգտին քվեարկեցին (464 հազար քվե) ։
Փոխել է բազմաթիվ կուսակցություններ (Քրիստոնեա֊դեմոկրատական կուսակցություն, Բրազիլիայի առաջընթացի կուսակցություն, Ռեֆորմիստական֊առաջընթացային, Բրազիլական աշխատավորական կուսակցություն, Լիբերալ ճակատի կուսակցություն)։ 2016 թվականի մարտից Բրազիլիայի սոցիալ֊քրիստոնեական կուսակցության (PSC) անդամ է, 2017 թվականին փորձել է գլխավորել «Հայրենասեր» կուսակցությունը, բայց արդյունքում՝ 2018 թվականին միացավ Բրազիլիայի սոցիալ֊դեմոկրատական կուսակցությանը։
Իր թեկնածությունն առաջադրեց 2018 թվականի նախագահական ընտրություններում։ Դարձավ առաջին թեկնածուն այդ մրցապայքարում՝ քարոզարշավի ընթացքում հավաքելով ավելի քան 1 մլն ռեալ նվիրատվություն․ առաջին 59 օրերի ընթացքում նա ընտրազանգվածից ամեն օր[14] միջինում ստանում էր 17 հազար ռեալ։ Աշխատավորների կուսակցության առաջատար թեկնածու Լուլա դա Սիլվայի ձերբակալությունից հետո՝ 2018 թվականի ապրիլին, Բոլսոնարուի թեկնածությունը հասարակական կարծիքի[15] առաջատար դիրքում էր, չնայած սկզբում կանխատեսում էին, որ նա երկրորդ փուլում պարտություն կկրի այնպիսի թեկնածուներից, ինչպիսիք են Ժերալդ Արկմինը, Ադդադ Ֆերնանդուն, Սիրու Գոմեշը և, հնարավոր է, Մարինա Սիլվան[16]։
2018 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Ժուիս դի Ֆորա քաղաքի նախընտրական հանրահավաքի ժամանակ, շփվելով ընտրողների հետ՝ սուր ծակող գործիքից որովայնի շրջանում վիրավորում ստացավ և տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ հապճեպ 2 վիրահաության[17] ենթարկվեց։
2018 թվականի հոկտեմբերի 7֊ին կայացան Բրազիլիայի նախագահի ընտրությունները, որոնց արդյունքում ստացավ 46,06% քվե և անցավ 2-րդ փուլ՝ Աշխատավորների կուսակցության թեկնածու Ադդադ Ֆերնանդուի հետ միասին, ում սատարեց ընտրողների[18] 29,24%֊ը։ Հաղթեց երկրորդ փուլում՝ հավաքելով ընտրազանգվածի քվեների 55,13%֊ը։
Հայտնի է իր ծայրահեղ իրավական, ազգայնական և կոնսերվատիվ հայացքներով ու սկանդալային հայտարարություններով[19]։ Մասնավորապես, նա հանդիսանում է 1964-1985 թվականների ռազմական դիկտատուրայի և ճնշումների կարկառուն ջատագովը, տանջանքներն ու մահապատիժներն արդարացնում է՝ դրանք որակելով որպես «օրինական պրակտիկա»[20] և կոչ է անում դրանք կիրառել։ Դիլմե Ռուսեֆի իմպիչմենտի համար իր քվեարկությունը նա նվիրեց ռազմական ռեժիմի գործիչ, քաղբանտարկյալների տանջանքների ծրագրի ղեկավարին. նրա կողմից տանջանքների ենթարկվածների շարքում էր նաև «քաղաքացիական պարտիզանուհի» Դիլմա Ռուսեֆը։ Բոլսոնարուի որդին, ով ևս պատգամավոր է, քվեարկեց Ումբերտու Կաստելու Բրանկուի օգտին, ով 1964 թվականի հեղաշրջման համար պատասխանատու գեներալն էր։ Հայտարարեց, որ դիկտատուրայի միջոցով արժեր վերացնել շատ մարդկանց՝ մահապատժի[21] պրակտիկան վերադարձնելով։
Հանդիսանում է ժամանակակից ժողովրդավարության և ձախ ուժերի[22] անհաշտ քննադատը։ Անվարան հանդես եկավ այնպիսի հայտարարություններով, որոնք գնահատվում էին որպես ռասիստական[23], հոմոֆոբ և կնատյաց. սևամորթ ակտիվիստներին անվանում էր «կենդանիներ, որոնց ժամանակն է կենդանաբանական այգի տանելու», քննադատում է կառուցողական գործողությունը[24], ծայրահեղ նեգատիվորեն է տրամադրված ԼԳԲՏ֊ի իրավունքների նկատմամբ[25][26], հաճախ վիրավորում է կին քաղաքական գործիչներին։ Իր մրցակից Մարիա դու Ռոսարիուին (ով իրեն անվանել էր «բռնավոր») նա նկատողություն արեց և նշեց, որ «նա անգամ արժանի չէ իր կողմից բռնաբարված լինելու»[27], ինչի պատճառով դատարանի կողմից տուգանվեց, իսկ արարքը որակվեց «նյութական վնաս»[28]։ Հանդես է գալիս տնտեսական լիբերալիզմի օգտին[29], դեմ է հողային բարեփոխումներին[30], աշխարհականությանը և թմրանյութերի օրինականացմանը[31]։
Որպես նմանականության օրինակներ նա նշում էր Պերուի նախագահ Ալբերտո Ֆուխիմորիին, ով ցրել էր խորհրդարանը և դատապարտվել էր բազմաթիվ հանցագործությունների պատճառով, և Դոնալդ Թրամփին, ում պոպուլիստական լոզունգներով էլ ինքը ոգեշնչվում է։ Ամերիկացի լրագրող Գլեն Գրինվալդը Բոլսոնարուին անվանեց «ամենակնատյաց և ատելության ֆոնի վրա հիմնված նախընտրական հայտարարություններով կերպարն աշխարհում»[32]։ Բրիտանական The Economist ամսագիրը նրան բնորոշել է որպես «ռադիկալ», «կրոնական ազգայնամոլ», «իրավական ժողովրդավար» և «բռնակալների ջատագով»[33]։
Ժաիր Բոլսոնարուն խոստացավ՝ իր՝ նախագահ ընտրվելու դեպքում, իր երկրում փակել Պաղեստինյան ազգային վարչության հյուպատոսությունը, քանի որ «Պաղեստինը պետություն չէ»[34][35]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.