Խավարածիր կամ էկլիպտիկա (լատին․՝(linea) ecliptica, հին հունարեն՝ ἔκλειψις՝ թարգմանաբար խավարում), երկնոլորտի մեծ, երևակայական շրջանագիծ է, որի հարթությունում տեղի է ունենում Արեգակի տեսանելի տարեկան շարժումը։
Ժամանակակից, ավելի ճշգրիտ սահմանումն է՝ Երկիր - Լուսին համակարգի բարիկենտրոնիուղեծրի հարթությամբ երկնոլորտը հատելիս ստացված գիծը։
Խավարածրի հարթությունը լավ երեւում է այս պատկերի վրա, որն ստացվել է 1994 թվականին Լուսնի հետազոտման Կլեմենտին տիեզերանավից։ Երեւում են (աջից ձախ) Երկրի կողմից լուսավորված Լուսինը, Լուսնի մութ կողմից ծագող Արեգակի ճաճանչները եւ Սատուրն, Մարս, Մերկուրի մոլորակները (ներքեւի ձախ անկյունի երեք կետերը):
Երկնակամարումհամաստեղությունների դասավորության հավասարամիջակայք գծագրի վրա կետագծերով պատկերված է կենդանակերպի համաստեղություններով անցնող խավարածիրը։
Խավարածրի հարթությունն այս նկարում երկնագույն սկավառակն է, որում պտտվում է Արեգակը, կանաչը հորիզոնի հարթությունն է, դիտման կետը Երկրի մակերևույթն է, ուղղությունը՝ դեպի արևմուտք: